Բոլիվուդի աստղին հինգ տարի ազատազրկման են ենթարկել սպանության պատճառով
Ուշադրության կենտրոնումStyle.news.am-ը գրում է.
Բոլիվուդյան հայտնի դերասան Սալման Խանին հինգ տարի ազատազրկման են ենթարկել անօթեւան մեկին սպանելու պատճառով։ Independent-ը տեղեկացրել է, որ դերասանն իր Toyota Land Cruiser ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անօթեւանին։
Հաստատվել է, որ ավելի քան 80 ֆիլմում նկարահանված դերասանը մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ։ Ի դեպ, ավելի վաղ, Սալմանը հայտարարել է, որ մեքենայի ղեկին նրա վարորդն է եղել։
Սալման Խանը խաղացել է «Հայրիկ» «Կարան եւ Արջուն», «Միակը» ֆիլմերում։
Ի դեպ, դատավճիռը դեռ վերջնական չէ։ Ավելին, միգուցե Խանը տասը տարի ազատազրկման ենթարկվի։