Աչքներս լույս. Երևանում այս գիշեր ձյուն է գալու
Ուշադրության կենտրոնումHartak.am-ը գրում է .
Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ‵ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով, 27-ի, 28-ի գիշերը` 4-6 աստիճանով: Երևանում`Հոկտեմբերի 26-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 16-18մ/վրկ՛՛, սա պաշտոնական տեսակետն է, որը ինչպես կանոն չի աշխատում:
Ես չգիտեմ օդերևութաբանները ինչ են ասում, ինչ չեն ասում, բայց մեր պապերի մեթոդները ավելի լավ են աշխատում, քան այդ կառույցը: Օրինակ մեր հարևան Արշակ պապը այսօր ինձ տեսավ եվ ասաց ՛՛Աչքներս լույս՛՛՝ այս գիշերը ձյուն է գալու: Ի դեպ Արշակ պապը անցած տարի ավելի ստույգ էր իր կանխատեսումներով, քան օդերևութաբանական ծառայությունը:
Սիրուշո Օհանյան