Ինչով են վնասակար յուղազերծ մթերքները. դրանցից հրաժարվելու 4 պատճառ
LifeEnterTrain-ը ներկայացնում է՝ ինչով են վնասակար յուղազերծ մթերքները: Դրանցից հրաժարվելու 4 պատճառ:
1. Ճանաչողական գործառույթների նվազում
Գլխուղեղն էներգիայի հիմնական սպառողն է մեր օրգանիզմում: Դրա նորմալ աշխատանքը պահանջում է ճարպաթթուների պարբերական ստացում: Ուսումնասիրությունների համաձայն՝ սննդակարգում բավականաչափ խոլեստերին օգտագործող մարդիկ ավելի լավ են հաղթահարում ճանաչողական թեստերը, քան դրա օգտագործումից խուսափողները: Այդպիսով, ճարպերի ցածր պարունակությամբ դիետան վատացնում է աշխատունակությունը, նվազեցնում է կենտրոնացումը և ուշադրությունը, բացասաբար է ազդում աբստրակտ մտածողության վրա և անկայուն տրամադրության պատճառ է:
2. Հորմոնալ հավասարակշռության խախտում
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցածր յուղայնությամբ դիետան հանգեցնում է սեռական հորմոնների արտադրության խախտման, դաշտանային ցիկլի խանգարումների և նույնիսկ հղիանալու անհնարինության: Պարզվեց՝ յուղոտ կաթնամթերքի օգտագործումը նվազեցնում է անպտղության առաջացման ռիսկը:
3. Ավելորդ քաշ և ճարպակալում
Ճարպակալումը կարող է սննդակարգում ճարպերի քանակի սահմանափակման հետևանք լինել: Կլինիկական ուսումնասիրության համաձայն՝ ճարպակալում ունեցող մարդիկ, ովքեր բավականաչափ ճարպեր են օգտագործում, ավելի արագ են նիհարում, քան մարդիկ, ովքեր ցածր յուղայնությամբ դիետա են պահում, ավելորդ քաշ ունեն:
4. Սրտանոթային հիվանդություններ
Կլինիկական ուսումնասիրոթյունները հաստատում են չհագեցած ճարպաթթուների դրական ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա: Նշվում է, որ միջերկրածովյան դիետան, որը ենթադրում է կալորիաների օրական նորմայի 30-35%-ի ստացում ճարպերի հաշվին, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և ճարպակալման ռիսկը:
Այդպիսով, որակյալ սննդակարգն ընդհանուր ոչինչ չունի ճարպեր օգտագործելուց հրաժարվելու հետ: