Պակիստանում աճում Է երկրաշարժի զոհերի թիվը
HeaderՊակիստանում առնվազն 13 բնակիչ Է զոհվել ուժգին երկրաշարժի հետեւանքով, որի Էպիկենտրոնը գտնվում Էր Աֆղանստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով DAWN տեղական հրատարակությանը:
Ավելի վաղ հաղորդվել Էր չորս զոհվածների մասին:
Մասնավորապես, վեց մարդ, ներառյալ երեխաներ, զոհվել են Հայբեր-Պահթունհվա նահանգի Սվաթի օկրուգում, եւս չորսը՝ Բաջաուրի շրջանում շենքերի փլվելու հետեւանքով: Սվաթի շրջանի հիվանդանոց են տեղափոխել 194 վիրավորների, հարյուրից ավելի մարդ հոսպիտալացվել Է Փեշավարի հիվանդանոցում:
Հոկտեմբերի 26-ին 7,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Աֆղանստանում: Այն գրանցվել Է տեղական ժամանակով ժամը 14:09-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:09-ին): Երկրաշարժի օջախը գտնվում Էր 212,5 կիլոմետր խորության վրա Ժարմ քաղաքից 45 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Պակիստանում, Հնդկաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ադրբեջանում եւ Ղազախստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: