Ամեն ինչ հիպոթիրեոզի մասին. դա ինչ է, ինչպես հայտնաբերել և ինչպես բուժել
LifeEnterTrain-ը ներկայացնում է՝ ինչ է հիպոթիրեոզը: Դա վահանաձև գեղձի գործառույթի խախտում է, որը բնութագրվում է դրա արտադրած Т3 և Т4 հորմոնների նվազմամբ: Բացի քաշը և դաշտնայաին ցիկլը կարգավորելուց՝ այդ հորմոններն ազդում են երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման վրա և ակտիվորեն մասնակցում են հուզական վերահսկողության գործընթացին: Վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքից է կախված նաև ուղեղի, սրտի, լարդի, երիկամների աշխատանքը:
Երբ վահանաձև գեղձը սկսում է ավելի քիչ Т3 և Т4 արտադրել, օրգանիզմի աշխատանքը դանդաղում է: Կարող է առաջանալ սրտխփոցի դանդաղեցում, թուլանալ բարակ աղու շարժունությունը, մեծ հոգնածություն, ցավ մկաններում և հոդերում, գլխապտույտ, ընկճախտի նշաններ:
Հիպոթիրեոզի ֆիզիկական նշանները՝
Գիրացում կամ նիհարել չկարողանալՍառն ափեր և ոտնաթաթերԱկտիվության նվազում օրվա ընթացքումՑածր ջերմություն առավոտները (37ºC-ից ցածր)Դժվարացած շնչառություն և հևոցԿոորդինացիայի պակասԾանր կոպերՀոգնածություն կամ ուժեղ թուլությունՉորություն կամ «ավազի» զգացողություն աչքերումՉոր մաշկ
ՄազաթափությունԽոլեստերինի բարձր մակադակ
Գլխապտույտ և տարածության մեջ կենտրոնացման կորուստ
Հիպոթիրեոզի հոգեբանական նշանները՝
Վատ հիշողություն կամ հիշողության կորուստԱնհանգիստ վիճակՆոր բան մտապահելու դժվարությունՏագնապի զգացումՏրամադրության փոփոխություններ
Դանդաղացած միտք
Բուժումը՝
Որես կանոն, բուժման համար նշանակում են լևոտիրոքսինի՝ սինթետիկ հորմոնի ամենօրյա ընդունում, որը փոխհատուցում է վահանաձև գեղձի կողմից արտադրվող տիրոքսինի պակասը: