Ցավալի. մահացել է Ռուսաստանի ամենատարեց վիրաբույժը՝ Ալլա Լյովուշկինան
LifeՕրերս մեր հոդվածներից մեկում անդրադարձել էինք մի բացառիկ մասնագետի, ով 93 տարեկանում շարունակում էր զբաղվել մասնագիտական գործունեությամբ:

Ռուսաստանի ամենատարեց գործող վիրաբույժը՝ Ռյազանի բժիշկ Ալլա Լյովուշկինան, այսօր, ցավոք սրտի, հրաժեշտ է տվել կյանքին:
Նա միշտ սիրում էր կրկնել, որ մինչև կյանքի վերջ պետք է կանգնած լինի վիրաբուժական սեղանի մոտ, այլապես իրեն դժբախտ կհամարի:
Փաստորեն այդպես էլ եղավ. տարեց բժիշկը մինչև կյանքի վերջին շրջափուլը բախտ ունեցավ զբաղվել իր մասնագիտությամբ. ընդամենը 2018 թվականին էր կինը դադարեցրել իր գործունեությունը հիվանդանոցում՝ առողջապահության ոլորտում պրակտիկ գործունեություն ծավալելով 67 տարի և այդպիսով գրանցելով բացառիկ ցուցանիշ:
Ինչպես նախորդ հոդվածում էինք նշել՝ նա իր բժշկական գործունեության ընթացքում կատարել է մոտ տասը հազար վիրահատություն:

Նրան ժամանակին մրցանակ է շնորհվել մասնագիտության հանդեպ ունեցած բացառիկ հավատարմության համար: