Երազանքների տնակ՝ անիվների վրա. ինչպե՞ս են մարդիկ այն կառուցում սեփական ձեռքերով
LifeՎստահաբար շատերն են մանկության տարիներին փոքրիկ կախարդական տնակ ունենալու երազանք պահել, որը տարիների հետ հետին պլան է մղվել:

Ահա այդպիսի մի երազանք էլ Սաշա Զուռբագանսկին է ունեցել, որը պատահաբար համացանցում տեսել է մի նկար ու որոշել իրականություն դարձնել մանկության երազանքը:

Տնակի հիմքը սովորական կցասայլակն է, որի համար սեփականատերը պետությանը օրենքով սահմանված կարգով որոշակի գումար է տալիս, որից հետո դրա հետ կարող է անել այն, ինչ ցանկանում է, ընդ որում՝ առանց հավելյալ հարկավճարների:

Սաշան խոստովանում է, որ կառուցման ընթացքում շատ խնդիրների առաջ է կանգնել, սակայն նրան մեծապես օժանդակել է կինը՝ Լենան: Նա իր գաղափարներով կիսվել է կնոջ հետ՝ այդպիսով մշակելով և կատարելագործելով սեփական գաղափարները:

Կառուցման համար Սաշան օգտագործել է էկոլոգիապես անվնաս շինանյութ:
Ահա թե ինչպիսի արդյունք է ստացել Սաշան երկամյա շինարարական աշխատանքների արդյունքում: Նա իր փորձով կիսվում է ստորև ներկայացված հոլովակում: