Դպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով ԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը 2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհեր


Հարկային համակարգի փոփոխությունների արդյունքում ստուգումները որոշակի չափով նվազել են. Վ. Սաֆարյան

Հասարակություն

 Չնայած Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած հարկային համակարգային փոփոխությունները երբեմն միանշանակ չեն ընդունվում տնտեսվարողների կողմից, սակայն հետաքրքիրն այն է, որ այդ փոփոխությունների արդյունքում Համաշխարհային բանկի կողմից հրապարակված հերթական տարեկան զեկույցում Հայաստանը բարձր գնահատականի արժանացավ: Միջազգային այս հեղինակավոր կառույցի գնահատականն, անշուշտ, դրական ազդակ կարելի է համարել, սակայն հետաքրքիր է, թե հարկային համակարգում դրական որակված փոփոխությունները որքանո՞վ են թեթևացրել տնտեսվարողների հարկային պարտավորությունները և իրականում դրանք որքանո՞վ կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչու՞ ոչ՝ նոր աշխատաtեղերի ստեղծմանը:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը PressMedia.am-ի հետ զրույցում ասաց, որ երկրի տնտեսության զարգացման համար միայն հարկային բարեփոխումները բավարար չեն: Նրա կարծիքով` դրան զուգահեռ կառավարությունը պետք է մշակի նաև մոբիլիզացիոն ծրագիր, որպեսզի հնարավոր լինի նաև ներքին բոլոր ռեսուրսները հնարավորինս օգտագործելու միջոցով տեղական արտադրությունը զարգացնել: Վ. Սաֆարյանի կարծիքով` Հայաստանի տնտեսության խթանման համար կարևոր է նաև ներքին կոոպերացիաների զարգացումը: Դրա շնորհիվ էլ հնարավոր կլինի ավելի շատ ապրանք արտադրել ու արտահանել, քան ներմուծել: Հարկավոր է նաև ներմուծվող ապրանքատեսակները փոխարինել տեղական արտադրանքով: Այդ իմաստով, դեռևս կառավարությունը շատ անելիքներ ունի:

- Պարոն Սաֆարյան, որո՞նք են հարկային համակարգում տեղի ունեցած բարեփոխումները, որոնք հիմք են հանդիսացել, որպեսզի Համաշխարհային բանկն իր տարեկան զեկույցում Հայաստանին նման բարձր գնահատականի արժանացնի:

- Դրական պետք է համարել այն, որ մեզանում ավելացված արժեքի հարկը տարեցտարի պակասում է և այս տարվա տվյալներով կազմում է 38,5 %: Տարիներ առաջ այն կազմում էր մինչև 52 %: Անուղղակի հարկերի տեսակարար կշիռը բյուջետային մուտքերում գնալով նվազում է և դրա փոխարեն ավելանում են ուղղակի հարկերը: Օրինակ՝ շահութահարկն այս տարվա առաջին վեց ամսվա տվյալներով արդեն մոտեցել է 11,1 %-ի, եկամտային հարկը բարձրացել է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ և նախկին 25% -ի համեմատ այժմ դարձել է 26,8 %: Այնպես որ, կառավարության այն քաղաքականությունը, որ բյուջեում պետք է անուղղակի հարկերը ավելի շատ տեսակարար կշիռ ունենան, առկա է և պետք է ասել, որ դրական ձեռքբերում է:

- Նշվում է նաև, որ կրճատվել են հարկային ստուգումները, որոշ ոլորտներում դրանք բավականին թափանցիկ են դարձել: Հետաքրքիր է, կարո՞ղ ենք ասել, որ դա նույնպես իր ազդեցությունն է ունեցել հարկային մուտքերի ավելացման վրա:

- Հարկային համակարգի փոփոխությունների արդյունքում նկատելի է, որ ստուգումները որոշակի չափով նվազել են, հարկերի տեսակարար կշռում պետական բյուջեում գնալով ավելանում են ուղղակի հարկերից գոյացող մուտքերը, քան անուղղակի հարկերց գոյացող մուտքերը, որը պետք է դրական գնահատել, բայց այն, որ մեզանում ընդհանրապես հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ հարկերի դրույքաչափերը լինեն շատ ցածր, փաստ է, որպեսզի հարկային դաշտն ընդլայնվի, քանի որ որքան հարկային ճնշումը մեծանում է, այնքան հարկային դաշտը փոքրանում է:

- Ձեռք բերածը չկորցնելու կամ այլ կերպ ասած՝ նոր հաղթանակներ արձանագրելու համար ուրիշ ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել:

- Այդ միտումը պետք է կարողանալ շարունակել ներքին մոբիլիզացիոն քաղաքականություն իրականացնելու միջոցով՝ ներքին կոոպերացիան զարգացնելու, մեր բնական ռեսուրսները պատրաստի արտադրանքի աստիճանի հացնելու և արտադրություն կազմակերպելու միջոցով: Կարևոր է «Նաիրիտ» գործարանը վերագործարկել, Զանգեզուրի պոչամբարներում հավաքված հումքը մշակել: Հարկավոր է ոչ միայն պղնձի խտանյութն արտահանել, այլև այն մշակել և հասցնել հնարավորինս պատրաստի արտադրանքի աստիճանի: Կարևոր է «Վանաձոր քիմպրոմի» վերագործարկումը և շատ այլ հարցեր, որոնք այսօր շարունակում են մնալ չիրականացված ռեսուրսների բացակայության պատճառով: Այս առումով պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ գործընթացն այնքան թափանցիկ լինի, գրավիչ և շահեկան, որ օտարերկրյա ներդրողները և հատկապես մեր հայրենակիցները ներդրումներ կատարեն այդ ոլորտներում: Օրինակ, ինչո՞ւ «Նաիրիտի» վերագործարկման համար 80-90 միլիոն դոլար չենք կարողանում գտնել, որ այդ գործարանը վերագործարկենք: Համաշխարհային բանկն ասում է՝ շահավետ չի աշխատում: Մենք ոչ թե պետք է Համաշխարհային բանկի երաշխավորություններով առաջնորդվենք, այլ մեր երկրի տնտեսության բնականոն զարգացման խնդիրներով:

- Մի կողմից դրական գնահատականներ են հնչում հարկային համակարգի վերաբերյալ, մյուս կողմից կառավարությունը անընդհատ ձախողումներ է ունենում տնտեսական քաղաքականության մեջ. արդյունքում՝ մանր ու միջին ձեռնարկություններ են փակվում:

- Մենք այսօր ունենք մոտ 60 հազար փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներ, որոնց կողմից վճարված հարկերը 20 միլիարդ դրամ է կազմում, երբ այն կարող էր 3-4 անգամ ավելի շատ լինել: Արտասահմանյան երկրներում ՓՄՁ-ների կողմից վճարված հարկերը կազմում են բյուջետային մուտքերի 70-80 տոկոսը, իսկ մեզ մոտ այն 2-3 տոկոս է կազմում: Եթե մենք կարողանանք ընդօրինակել այդ քաղաքականությունը արևմտյան տնտեսությունից, որ մեծ տեղ տանք փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, կկարողանանք հասնել նրան, որ մի կողմից՝ աշխատատեղեր կստեղծվեն, մյուս կողմից էլ ոչ թե արտագաղթ կլինի, այլ ներգաղթ: Արմինե Գրիգորյան

Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոններըՏան սառնարանում երեխաների դիակներ են հայտնաբերվելՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհինՀրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքումՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՆոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՀերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՁեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ ԱսրյանԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանԿասեցվել է Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըԱրեգակը վերածվել է սմայլիկի. այդ դեպքով է հիմա աստղը նայում ԵրկրինԴպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ ՎարդևանյանՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը Team-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներով2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը. Էդմոն ՄարուքյանԱշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհերԹուրքիայի հետ շարունակում ենք քննարկումները պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան Ընդդիմադիր պատգամավորի մանդատը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Նաիրի ՍարգսյանՌուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասին Զելենսկին ժամանել է Մյունխեն Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն  է. Նարեկ Կարապետյան ԱՄՆ օդային տարածքը փակվել է Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Հաստատվել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի խաղացանկը ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ Բաղայի Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից Լեռներում հայտնաբերվել են վեց տղամարդու մարմիններ՝ առեղծվածային վնասվածքներով Իշխանափոխության ուղիներից մեկը ընդդիմադիր ուժերի միավորումն է․ Արմեն Մանվելյան«Քաղպայմանագիրը» ներքին քվեարկություն է անում. ուշագրավ զարգացումներ ցուցակում Ադրբեջանցիներն արդեն Հայաստան են գալիս ընդհանուր սահմանով Փաշինյանն անբարոյականության նոր հորիզոններ է նվաճում Ծայրագավառ չենք դառնալու. Մհեր ԱվետիսյանԿոտայքի մարզում պահեստ է այրվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ՀՀ-ի անկախության 30 տարվա ընթացքում ՀՀ-ի՝ որպես անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, կասկածի, կամ առեւտրի առարկա չի եղել. քնարկվել է բացառապես Արցախի կարգավիճակի հարցը. Օսկանյան «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան Զելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ինՌոբերտ Քոչարյանի ամբողջական մեկնաբանությունը՝ ՀՀ-ԱՄՆ «միջուկային գործակցության» շուրջ միֆերի մասին
Ամենադիտված