Ես տեսա, թե ինչպես հարևանուհիս կիտրոնի վրա խաչ արեց ու աղ լցրեց, սկզբում չհասկացա, թե ինչու, բայց հիմա ես էլ եմ նույն կերպ վարվում
LifeԵրևի թե չկա այդպիսի մի մարդ, ով չգիտի, թե որքան օգտակար է կիտրոնը: Կիտրոնն օգտագործում են տարբեր եղանակներով, տարբեր ուտեստներում և օգտագործելիս աշխատում են հնարավորին չափով օգտվել նրա օգտակար հատկություններից:

Սակայն կա մի եղանակ, որի միջոցով կիտրոնի օգտակար հատկությունները կրկնապատկվում են, եթե՝ ոչ եռապատկվում:

Ինչ է պետք անել.
- Անհրաժեշտ է վերցնել 4-5 կիտրոն, լավ լվանալ ջրով, որի մեջ նախապես սոդա ենք լուծել:
- Ամեն կիտրոնի վրա խաչաձև կտրվածք անել և կտրվածքի մեջ աղ լցնել: Աղը պետք է լավ սեղմել, որպեսզի այն կոնտատի մեջ մտնի միջուկի հետ:
- Վերցնել ապակե տարա, հատակը պատել խոշոր աղով և շարել կիտրոնները միմյանց սեղմելով:
- Շերտերի միջև կրկին աղ լցնել:
- Կափարիչով փակել և թողնել 3 օր չոր, լավ օդափոխվող տեղում, սակայն ոչ արևի կամ այլ լույսի տակ:

Երեք օր անց կարելի է կիտրոններն օգտագործել թե ուտեստների պատրաստման մեջ, թե թեյի հետ, թե տարբեր ըմպելիքների պատրաստման մեջ, մի խոսքով, ըստ ցանկության: