«Ֆուտբոլի արքան» տոնում է ծննդյան 75-ամյակը
ՍպորտԲրազիլական ֆուտբոլի լեգենդ, «Ֆուտբոլի արքա» Պելեն տոնում է ծննդյան 75-ամյակը:
Բրազիլացին միակ ֆուտբոլիստն է, ով ֆուտբոլի պատմության մեջ 3 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: «Այս տարի ես շատ եմ ճանապարհորդել և պատրաստվում եմ այս օրը նշել ընտանիքիս անդամների հետ: Իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում բոլորին ջերմ մաղթանքների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասելէ Պելեն:
Պելեն բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ 1958 և 1970 թվականներին ճանաչվել է աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող է (1962-63 թթ), 1970 թվականի աշխարհի լավագույն մարզիկ, Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ (1973 թվական)։