Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հայ պատանի է զոհվել
HeaderԹուրք-սիրիական սահմանի մերձակայքում` Ղամիշլի քաղաքից Թուրքիա տանող ճանապարհին, 14-ամյա հայ պատանի է զոհվել:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Զոհվածը Արմեն Ժիրայր Ավետիսյանն է, ով իր ծնողների հետ ցամաքային ճանապարհով փորձել էր մուտք գործել Թուրքիա: Նա զոհվել է կրակոցի հետևանքով:
Արմեն Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 23-ին, Ղամիշլիի հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցում:
Սիրիայում շուրջ հինգ տարի շարունակվող բախումներիհետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 220 հազար մարդէ զոհվել: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: