Տունը միջատներից ազատելու 3 անվտանգ միջոց
LifeՄիջատներից թույներով ազատվելը շատ հեշտ է, բայց շատ վտանգավոր է, առավելևս եթե երեխաներ և ընտանի կենդանիներ ունեք:
EnterTrain-ը ներկայացնում է՝ ինչպես մեկընդմիշտ ազատվել անկոչ հյուրերից ամենաանվտանգ միջոցներով:
Ինչպես ազատվել ուտիճներից
1 սոխ մանր կտրտեք:
Սոխը խառնեք թ. գ. սոդայի:
Խառնուրդը լցրեք ուտիճների կուտակման տեղերում:
Անհրաժեշտության դեպքում կրկնեք:
Ինչպես ազատվել մրջյուններից
Մի պտղունց եգիպտացորենի ալյուր լցրեք այն մասերում, որտեղից մրջյունները հաստատ ուտելիք կտանեն բույն և կուտեն: Արդյունքը մի քանի շաբաթ հետո զգալի կլինի:
Ինչպես ազատվել մոծակներից
1-3 կաթիլ լավանդայի, անանուխի և էվկալիպտի յուղ քսեք մաքուր սպունգի վրա:
Սպունգը դրեք տարայի մեջ և թողեք 24 ժամ մնա փակ վիճակում:
Կափարիչը բացեք, որպեսզի յուղի հոտը տարածվի սենյակում: