Կերեք սա երեք օր շարունակ ճաշին, որպեսզի մաքրեք աղիներն ու ազատվեք ավելորդ կիլոգրամներից
LifeԱյսօր EnterTrain-ը մի ուտեստ է ձեզ առաջարկում, որը կօգնի մաքրել աղիների պատերն ու ազատվել ավելորդ քաշից։
Բացի այդ, այն կանոնավորում է ստամոքսային հյութի արտադրությունը։
Այս վիտամինային աղցանը՝ բաղկացած վիտամիններով, միկրոտարրերով, բջջանյութով և պեկտինով հարուստ բանջարեղեններից, շատ ցածր կալորիականություն ունի, այդ պատճառով էլ հարմար է որպես նիհարելու սննդակարգ։
Անհրաժեշտ բաղադրիչներ.
Կաղամբ,Գազար,ԲազուկԿանաչ տերևներով բանջարեղեն (սպանախ, հազար, ռուկոլա և այլն),
Լիմոնի հյութ,Ձիթապտղի յուղ։
Պատրաստման եղանակը.
1. Կաղամբը, գազարն ու բազուկը անցկացրեք քերիչով։2. Ավելացրեք կանաչ տերևները, կլինի հազար, սպանախ թե ռուկոլա։ Կարելի է դրանից բացի ավելացնել նաև սամիթ, մաղադանոս կամ նեխուր։3. Ավելացրեք լիմոնի հյութը, ծեծած սխտորն ու ձիթապտղի յուղը։
4. Ցանկալի է ուտել առանց աղի, բայց եթե ձեզ համար շատ անհամ է այսպես, սոյայի սոուս օգտագործեք։ Այն ավելի սննդարար է և առողջության համար անվտանգ է։
Բարի ախորժակ։