Այս փոքրիկ խորամանկության շնորհիվ ձեր ծաղիկները երկար կապրեն և փարթամ կծաղկեն
LifeՈրքա՞ն հաճախ է ձեր սիրելի սենյակային բույսը բողբոջում։ Սխալ խնամքի և անհրաժեշտ «սնունդի» բացակայության դեպքում դա շատ հազվադեպ է տեղի ունենում։ Հաճախ էլ այնպես է ստացվում, որ բույսերը երկարատև պայքարից հետո պարզապես մահանում են։
Դրանից խուսափելու համար EnterTrain-ը փոքրիկ խորամանկություններ է առաջարկում կիրառել, որոնք թույլ կտան սենյակային ծաղիկներին երկար ապրել, իսկ ծաղիկները հաճախ կծաղկեն և փարթամ կլինեն։
Որպեսզի բույսերն էլ ավելի գեղեցիկ և փարթամ ծաղկեն, այգեգործներն առաջարկում են բողբոջման շրջանում սնունդ տալ բույսերին։ Դրանցից մեկն էլ գերչակի յուղն է, որի շնորհիվ ծաղիկները փարթամ են լինում և երկար են ծաղկած մնում, գույնը ավելի հագեցած է լինում, իսկ ծաղիկների գլխիկներն էլ՝ խոշոր։
Պատրաստման ձևը.
Մեկ լիտրանոց շշի մեջ սենյակային ջերմաստիճանի ջուր են լցնում և ավելացնում են 1 թ.գ. գերչակի յուղ։ Հետո կափարիչը պինդ փակում են և թափահարում պարունակությունը։
Թափահարումից անմիջապես հետո, քանի դեռ յուղը չի բարձրացել, ջրում ենք ծաղիկները։
Եթե բույսը տարեկան մեկ անգամ է ծաղկում, բավական է մեկ անգամ այսպես ջրելը։ Իսկ եթե մշտապես ծաղկող բույս է՝ ամիսը մեկ անգամ։
