Մենք զգացինք Մխիթարյանի բացակայությունը. Թոմաս Տուխել
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Մխիթարյանի բացակայության մասին՝ Եվրոպայի լիգայի «Գաբալա»-ի հետ խաղից:
«Օբամեյանգի օգնությամբ մենք հասանք հաղթանակի, վստահ եմ, որ նա ունակ էր խփել նաև 4-րդ և 5-րդ գոլերը: Բայց մենք զգացինք Մխիթարյանի բացակայությունը։ Սակայն մենք ունենք Օբամեյանգին, ով անփոխարինելի է, երբ լավ մարզավիճակում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տուխելի խոսքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում «Բորուսիա»-ին հաղթեց ադրբեջանական «Գաբալա»-ին. «Գաբալա»-«Բորուսիա»` 1-3: