Կոկա–Կոլայի գաղտնի բաղադրիչը, որի մասին իմանալով, դուք կդադարեք այն խմել
LifeՄեզանից շատերը չեն կարողանում դիմանալ քաղցր գազավորված խմիչքների գայթակղությանը, որոնցից է օրինակ Կոկա–Կոլան։ Չնայած մենք ենթագիտակցորեն գիտենք նման ըմպելիքների վնասների մասին, բայց, միևնույնն է, չենք կարողանում դրանցից հրաժարվել։
Pressmedia.am-ի խմբագրությունն այսօր որոշել է պատմել, թե ինչից են պատրաստում մեր այդքան սիրելի գազավորված ըմպելիքը՝ Կոկա–Կոլան։
Ըմպելիքի գաղտնի բաղադրիչը մի հեղուկ է, որը ստացվում է Cochineal (Կոշենիլ) միջատից։ Այս միջատների էգերից և ձվերից կարմին անվանումով պիգմենտն են ստանում, որն էլ հենց կոկա–կոլային տալիս է իր հայտնի շագանակագույնը։
Այս միջատից ստացվող հեղուկը սերտիֆիկացված չէ, այդ պատճառով էլ որոշ երկրներում Կոկա–Կոլա ընդհանրապես չի արտադրվում։
Կոկա–Կոլայի բաղադրության մեջ նաև կարամելն է մտնում, բայց դա այն եփված շաքարը չէ, որի մասին դուք մտածեցիք։ Սա շաքարի, ամոնիակի և սուլֆիտների քիմիական խառնուրդ է, որը ստացվում է բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում։ Այն կարող է թոքերի, լյարդի և վահանաձև գեղձի քաղցկեղ և լեյկեմիա առաջացնել։
