Արեք սա շաբաթական 1 անգամ, և ձեր դեմքը 10 տարով ավելի երիտասարդ տեսք կունենա
LifeԲրինձը՝ լինոլևային թթվի և հզոր հակաօքսիդանտի զարմանալի աղբյուր է, ինչի օգտագործման շնորհիվ դանդաղում է դեմքի վրա կնճիռների առաջացումը և պաշտպանում է մաշկն արևի ճառագայթներից:
Բրինձի մեջ մեծ է վիտամին Е-ի և գամմա-օրզինոլի պարունակությունը, որն արդյունավետ կերպով պաշտպանում է սիրտը և նվազեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Առաջարկում ենք փորձել այս հրաշք դիմակը, որը կհարթեցնի կնճիռները, նաև կլավացնի մաշկի երանգը:
Ձեզ անհրաժեշտ է.
3 ճ.գ. բրինձ1 ճ.գ. կաթ
1ճ.գ. մեղրԻնչ է պետք անել.
Եփել և ջրքամել բրինձը: Պահել ջուրը:
Բրիձին ավելացնել գոլ կաթն ու գոլ մեղրը: Խառնել և քսել դեմքի չոր և մաքուր մաշկին: Թողնել, մինչ այն լիովին կչորանա: Իսկ հետո լվանալ ջրով, որի մեջ եփվել է բրինձը:
Բրինձի ջուրն ունի հզոր հակաօքսիդանտ հատկություններ: Այն խոնավեցնում է մաշկը և խթանում արյան շրջանառությունը: Այս ջուրն օգնում է նաև պիգմենտային լաքաների հեռացման դեպքում, բացի այդ վերացնում է բորբոքային պրոցեսները մաշկի վրա:
Խորհուրդ է տրվում օգտագործել այս դիմակը շաբաթական 1 անգամ: