Լեյկեմիայի 6 ընդհանուր ախտանիշ, որոնց առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
LifeԼեյկեմիան սովորաբար սահմանվում է որպես «օրգանիզմի արյունաստեղծ հյուսվածքների քաղցկեղ»: Հիվանդությունն առավել հաճախ վնասում է լեյկոցիտները, որոնք մուտացիայի են ենթարկվում և դառնում քաղցկեղային:
EnterTrain-ը ներկայացնում է հիվանդության հիմնական նշանները՝
1. Տենդ կամ սարսուռ
Այս հիվանդությամբ տառապողները կարող են ավելի հաճախ հիվանդանալ:
2. Մշտական հոգնածություն
Այն հեշտ է պայմանավորել առօրյա գործունեությամբ: Բայց եթե հոգնածությունը մշտական է, դա ավելի լուրջ պատճառի նշան է:
3. Թեթև կապտուկ կամ արնահոսություն
Կրկնվող արնահոսությունը քթից տարածված ախտանիշ է, ինչպեսև լնդերի արնահոսությունը, կանանց դեպքում՝ ծանր ամսեկանները:
4. Այտուցված ավշահանգույցներ
Թեև ավշահանգույցներ կան ամբողջ օրգանիզմում, առավել շատ են կոկորդում, թևատակերին: Այս մասերում մարդը սովորաբար նկատում է դրանց մեծանալը:
5. Ցավ հոդերում և ոսկորներում
6. Չափից շատ քրտնարտադրություն
Լեյկեմիայով հիվանդների քունը հաճախ ընդհատվում է գիշերային քրտնարտադրության պատճառով, երբ մարդն արթնանում է գիշերը՝ իր առատ քրտնքի պատճառով:
