Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 8-10 աստիճանով
HeaderՀայաստանի տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 28-29-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։