Զոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության 1/4 եզրափակիչում է
ՍպորտԹենիսի Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանի արգելքը հաղթահարեց Նովակ Զոկովիչը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 4-րդ փուլում Զոկովիչի մրցակիցն Արգենտինայից Դիեգո Շվարցմանն էր: 2 ժամ 6 րոպե ձգված մրցախաղում սերբ թենիսիստը հաղթեց երեք սեթերում` 6:3, 6:4, 6:4 հաշվով:
¼ եզրափակիչում Զոկովիչի հակառակորդը Կանադայից Միլոշ Ռաոնիչն է:
Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնությանտղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: ԱվստրալականՄելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ ՆաոմիՕսական: