Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը հավաստել են ամուր դաշինքը ԿԺԴՀ-ի դեմ
ՄիջազգայինԱյցով Հարավային Կորեայում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի բանակցություններն այդ երկրի ղեկավարության հետ հավաստել են, որ Հյուսիսային Կորեային դիմակայելու բնագավառում երկու երկրների դաշինքն ումուր Է: Այդ մասին հաղորդել են Սեուլի ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ի պետքարտուղարը Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Յուն Բեն Սեի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել Է, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի դաշինքը «ամում Է, քան երբեւԷ», եւ «հյուսիսկորեական սադրանքների» նկատմամբ երկու երկրների դիրքորոշումները բնավ չեն տարբերվում:
Նա ասել Է. «մեր միջեւ ամուր միասնություն կա ԿԺԴՀ-ի կողմից ամեն տեսակ սպառնալիքներին դիմակայելու հարցում, որը վերջին ժամանակներս իր գործելակերպով Էլ ավելի Է ընդգծում, որ չի ցանկանում ողջամտություն ցուցաբերել եւ վերադառնալ միջուկազերծման բանակցությունների սեղանի շուրջ»:
Միեւնույն ժամանակ Յուն Բեն Սեն նշել Է, որ Սեուլը եւ Վաշտինգտոնը մտադիր են ուժեղացնել ջանքերը, որպեսզի Փենյանին դրդեն երկխոսության:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, մայիսի 18-ին Քերիի հետ հանդիպել Է նաեւ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն: Նախագահի ներկայացուցչի տեղեկատվությամբ՝ կողմերը քննարկել են ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքների հետ կապված հարցերը, սակայն կայացած զրույցի մանրամասներ չեն հաղորդվում: