Իմանալով սա՝ հենց այս պահին կցանկանաք կտավատի սերմ գնել
LifeԿտավատի սերմերը հարուստ են միկրոտարրերով, հակաօքսիդանտներով և վիտամիններով: Տվյալները վկայում են այն մասին, որ կտավատի սերմերը կարող են նվազեցնել քաղցկեղի, ինսուլտի, դիաբետի և սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը:
Սրտանոթային հիվանդություններ
Կտավատի սերմերն նպաստում են սրտանոթային համակարգի լավ աշխատանքին, քանի որ հակաբորբոքային հատկություններ ունեն: Դրանք կարող են օգտագործվել նաև սրտային անբավարարության դեպքում:
Կտավատի սերմի պարբերական օգտագործումը օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը:
Դիաբետ
Կտավատի սերմերն օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի պարունակության մակարդակը:
Բորբոքումներ
Կտավատի սերմի օգնությամբ կարելի է ազատվել բորբոքումներից, որոնք կապված են Պարկինսոնի հիվանդության կամ ասթմայի հետ:
Մենոպաուզայի ախտանիշներ
Օրական 2ճ.գ. աղացած կտավատի սերմի օգտագործումը լավ է անդրադառնում մենոպաուզայի շրջանում գտնվող կանանց առողջական վիճակի վրա:
Խորհուրդ է տրվում օրական օգտագործել 1-2ճ.գ. չոր կտավատի սերմ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։