Գարի Կասպարովի գործունեությունը ՖԻԴԵ-ում կասեցվել է երկու տարով
HeaderՇախմատի միջազգային ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովը երկու տարով կասեցրել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի գործունեությունը, որը կապված կլինի ՖԻԴԵ-ի հետ:
Բացի Կասպարովից, կասեցվել է նաև ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգի գործունեությունը:
«Կասպարովը և Լեոնգը չեն կարող որևէ պաշտոն զբաղեցնել ՖԻԴԵ-ում, այդ թվում` նաև ՖԻԴԵ-ի կազմի մեջ մտնող ազգային ֆեդերացիաներում»,- ասված է ՖԻԴԵ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Կասպարովը և Լեոնգը մեղավոր էին ճանաչվել ՖԻԴԵ-ի բարոյական կոդեքսը խախտելու պատճառով: Կասպարովը 500 հազար դոլար էր վճարել Լեոնգին, որ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունների ժամանակ Սինգապուրը քվեարկի իր օգտին: