Գիտնականները պարզել են, թե ինչպես է ծերության օրոք սեքսն ազդում հիշողության վրա
LifeԱվստրալիացի հոգեբանը պարզել է, որ սեքսուալ ակտիվ տարեց մարդկանց հիշողությունը ավելի լավն է, քան իրենց հասակակիցներինը։ Վերլուծելով 50 տարեկանից բարձր ավելի քան վեց հազար մարդու սեռական կյանքի մասին տեղեկությունները, նա եկել է այն եզրակացության, որ չնայած ինտիմը չի բարելավում հիշողությունը, սակայն թույլ է տալիս որ այն մնա նախկին մակարդակի վրա։ Այս մասին հաղորդում է Archives of Sexual Behavior–ը։ Ընդգծվում է, որ շրջակա միջավայրի գործոնները մեծ մասամբ ազդում են մեծ տարիքում պարզ մտքի պահպանման վրա։
Դրական են ազդում նաև մոտ ընկերների և մշտական զուգընկերոջ առկայությունը։