Մեծ Բրիտանիայում ցուցադրել են Մերլին Մոնրոյի հազվագյուտ մերկ լուսանկարները (լուսանկարներ)
Life1in.am-ը գրում է .
ONGallery բրիտանական առցանց պատկերասրահը համացանցից օգտվողներին եզակի հնարավորություն է տվել հիանալու Մերլին Մոնրոյի, Էլիզաբեթ Թեյլորի, Սինդի Քրոուֆորդի, Ֆրենկ Սինատրայի և այլ հայտնիների հազվագյուտ լուսանկարներով, հայտնում է The Daily Mail-ը:
Պատկերասրահի հիմնադիրները բանակցել են լուսանկարիչների հետ հայտնիների հազվագյուտ լուսանկարների հրապարակության համար: Նրանք ստացել և հրապարակել են նաև Ֆրենկ Վորսի արած լուսանկարները:
Վորսը 60 տարի լուսանկարել է հայտնիներին, որոնցից շատերը եղել են նրա ընկերները: Իր լավագույն նկարները նա հավաքել է անձնական հավաքածուում և հրապարակել 1999 թվականին: Նրա լուսանկարների մեջ կան Մերլին Մոնրոյի մահվանից 6 շաբաթ առաջ արված լուսանկարներ:






