ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 11-ի 08։00-ի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Թրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու


Կարելի՞ է քացախով ու սպիրտով շփել ջերմող երեխայի մաշկը

Life

Կարելի՞ է քացախով ու սպիրտով շփել ջերմող երեխայի մաշկը. Եղանակը ցրտում է, և դրան զուգահեռ մեծանում է հարբուխով հիվանդանալու և ջերմություն ունենալու հավանականությունը: «Իմ փոքրիկը» զրուցել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարի Դարակչյանի հետ՝ պարզելու, թե ինչպես կարելի է ճիշտ և արդյունավետ ձևով երեխային պաշտպանել ջերմությունից.

–Ինչու՞ և ո՞ր հիվանդությունների դեպքում է փոքրիկի ջերմությունը բարձրանում:

-Սովորաբար ասում ենք, որ ջերմությունն օրգանիզմի ինքնապաշտպանական ռեակցիան է: Ջերմությամբ կարող են ուղեկցվել վիրուսային և բակտերիալ վարակները, համակարգային հիվանդությունները, ինչպես նաև ուռուցքային հիվանդությունները:

Տրավմաներից հետո նույնպես երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ: Եթե 2-3 շաբաթ երեխան ունի կայուն բարձր ջերմություն, ապա, բնականաբար, կարիք կա ավելի լիարժեք հետազոտելու, բացառելու օրգանիզմում ինֆեկցիոն գործընթացները և հասկանալու, թե այդ տենդի հետևում ինչ հիվանդություն կարող է լինել:

-Կա՞, արդյոք, կապ հարբուխի և ջերմության միջև:

-Իհարկե, կապ կա: Բակտերիալ և վիրուսային շատ հիվանդություններ կարող են ուղեկցվել ջերմության բարձրացմամբ. դա օրգանիզմի նորմալ ռեակցիան է՝ ի պատասխան ներդրված օտարածին նյութերի՝ միկրոբների (բակտերիաներ կամ վիրուսներ) քայքայմանը: Միկրոբների և օրգանիզմի միջև համագործակցության արդյունքում առաջանում են միջնորդանյութեր, որոնք հանգեցնում են մեր գլխուղեղի ջերմակարգավորման կենտրոնում մարմնի նորմալ ջերմաստիճանի փոփոխությանը:

Եթե մեծահասակների դեպքում մարմնի նորմալ ջերմաստիճանը 36.5-ից 36.6-ի սահմաններում է, ապա երեխաների դեպքում նորմալ է համարվում 36.6-37.5 աստիճանը (հատկապես մինչև 1 տարեկան երեխաների դեպքում): Հետևաբար 38 աստիճան ջերմություն ունեցող երեխայի ջերմությունը պետք չէ իջեցնել: Բացառություն են մինչև 2 ամսական երեխաները. այս դեպքում երեխաները պետք է անպայման հոսպիտալացվեն կամ այցելեն բժշկի: 2 ամսականից բարձր երեխաների դեպքում բուժումը կարելի է կազմակերպել տանը՝ բժշկի հետ համագործակցելով (եթե երեխայի մոտ չկան այլ ախտանշաններ):

-Ե՞րբ է անհրաժեշտ ջերմիջեցնող տալ երեխային, ի՞նչ դեղաչափով և հաճախականությամբ:

-Ջերմիջեցնող տալու անհրաժեշտություն կա 38 աստիճանից բարձր ջերմության դեպքում, եթե խոսքը մինչև 2 ամսականների մասին է, և 38,5-ից բարձրի դեպքում, եթե խոսքն ավելի մեծ երեխաների մասին է (եթե երեխան երբևէ ունեցել է թերմիկ ցնցումներ, ապա նրա ջերմությունը պետք է իջեցնել ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում):

37 կամ 37.5 աստիճան ջերմության դեպքում պետք չէ տալ ջերմիջեցնող: Իջեցման համար անվտանգ դեղորայքներ են համարվում պարացետամոլը և իբուպրոֆենը (ի դեպ, իբուպրոֆենն ունի հակացուցում մինչև 3 տարեկան երեխաների համար):

Դեղաչափի հետ կապված՝ պետք է հասկանալ, որ այն որոշվում է ոչ թե տարիքով, այլ երեխայի քաշով, ուստի՝ այն դոզավորումները, որոնք դրված են դեղորայքներ վաճառող կազմակերպությունների կողմից իրենց ներդիրներում կամ տուփերի վրա, ոչ միշտ են թույլատրելի և ոչ միշտ է այդ դեղաչափերով առաջնորդվելը ճիշտ. 6 ամսականում մի երեխան կարող է կշռել 9 կիլոգրամ, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ, օգտագործվող դեղորայքի չափը նույնը չի կարող լինել:

Պարզապես պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ: Խորհուրդ է տրվում մինչև 1 տարեկան երեխաներին այդ դեղորայքներն օգտագործել օրական 3-4 անգամից ոչ ավելի: Պետք է հիշել, որ ջերմիջեցնող տալուց հետո երեխայի ջերմությունը միանգամից չի իջնելու:

Օրինակ 38.5-ից ջերմությունը կարող է իջնել 37.5 և այլևս չիջնել․ սա նորմալ է, քանի որ երեխան դեռ հիվանդ է, և պետք չէ ավելորդ դեղաչափ տալ նրան: Հիշենք, որ ջերմությունն իջեցնում ենք միայն այն նպատակով, որ երեխան իրեն լավ զգա, կարողանա հեղուկներ ընդունել, սնվել, որպեսզի հնարավորինս շուտ կազդուրվի:

-Ջերմության հետ կապված ո՞ր դեպքերում են փոքրիկին հակաբիոտիկներ նշանակում:

–Հակաբիոտիկները ոչ թե նշանակում են բուն ջերմությունը իջեցնելու համար, այլ այն դեպքերում, երբ ջերմությունը պայմանավորված է այլ հիվանդությամբ, որը բուժվում է հակաբիոտիկներով. հակառակ դեպքում հակաբիոտիկներ չեն օգտագործվում:

–Բոլորս գիտենք, որ կան ջերմիջեցման բազմաթիվ ավանդական միջոցներ՝ սպիրտով կամ քացախով շփում, ազնվամորու կամ հոնի մուրաբայով թեյ: Դրանք գրագետ ու ճի՞շտ մեթոդներ են, թե՞ ոչ:

 

-Սպիրտով կամ քացախով շփումներ անելիս պետք է հաշվի առնել, որ երեխաների մաշկը բավական մեծ թափանցելիություն ունի, հետևաբար և՛ քացախը, և՛ օղին կարող են ներծծվել և ինտոքսիկացիայի (թունավորում) պատճառ դառնալ։ Երեխաների պարագայում մի կողմ պետք է դնել այդ բոլոր վտանգավոր միջոցները:

Օգտակար է շատ հեղուկներ օգտագործելը՝ ջուր, թեյեր, կաթնախառնուրդներ, կրծքի կաթ (մինչև 1 տարեկանների դեպքում): Բավարար հիդրատացիան օգնում է, որ վիրուսները հնարավորինս արագ դուրս գան երեխայի օրգանիզմից:

Կարևոր է նաև սնունդը. այն պետք է լինի դյուրամարս, բայց նաև կալորիական, որպեսզի երեխան ունենա էներգիա՝ պայքարելու հիվանդության դեմ:

-Նախկինում ընդունված էր, որ բարձր ջերմություն ունեցող երեխային պետք է գուլպաներ հագցնել, տաք ծածկել: Ճի՞շտ մոտեցում է, արդյոք, դա:

-Պետք է թեթև հագցնել երեխային, որովհետև նրա մոտ դժվարանում է շնչառությունը, հաճախանում է սրտի աշխատանքը, ինչը տեղի է ունենում հենց բարձր ջերմության հետևանքով, և «Նեսոյի քարաբաղնիսը» սարքելու տարբերակն այդքան էլ ճիշտ չէ:

Սա չի ենթադրում երեխային ձմռան ամիսներին տանը մերկ պահել, ուղղակի բամբակյա հագուստ հագցնել՝ սենյակի ջերմաստիճանին համապատասխան:

–Ճի՞շտ է, արդյոք, երեխային գոլ ցնցուղի տակ պահելը կամ գոլ ջրի մեջ թրջած սրբիչով փաթաթելը:

-Դրանք մեծ արդյունավետություն չունեն. եթե երեխան ջերմում է, ուրեմն տվյալ վիրուսը դեռ շրջանառվում է օրգանիզմում, և երեխան շարունակելու է ջերմել, որպեսզի կարողանա պաշտպանվել տվյալ վիրուսի դեմ: Գոլ ջրով շփումներ կարելի է կիրառել, եթե տեսնում ենք, որ այն օգնում է երեխային, բայց ջուրը ոչ թե շատ սառը պետք է լինի, այլ երեխայի մարմնի ջերմաստիճանից 2 աստիճան ցածր:

-Մեկ այլ ընդունված մեթոդ էլ երեխային տաք հագուստով քրտնեցնելն է: Ի՞նչ կասեք այդ մասին, և կա՞, արդյոք, տարիքային սահմանափակում այս մեթոդի կիրառման դեպքում:

Բոլոր տեսակի միջոցները, որոնք ջերմատվությունն են ավելացնում, իրականում, այդքան էլ արդյունավետ չեն: Եթե երեխայի ինքնազգացողությունը լավ է, եթե նա չունի ցավեր, եթե նա ակտիվ է, եթե ջերմությունը իրեն չի խանգարում ուտել, խմել, պետք չէ խուճապի մատնվել և ջերմիջեցում անել: Այս դեպքում ջերմիջեցնելով մենք բուժման էտապը երկարացնում ենք:

-Շատ հաճախ բարձր ջերմություն ունեցող փոքրիկները չափազանց շատ ու երկար են քնում: Կա՞, արդյոք, վտանգ տվյալ դեպքում, և ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ:

-Եթե երեխան առողջ ժամանակ քնում է 10-12 ժամ և հիվանդ ժամանակ մի փոքր քնկոտ է դարձել, դա նորմալ է: Եթե երեխան սովորաբար քնում է 8-9 ժամ և հիվանդ լինելիս 20 ժամ չի արթնանում, ապա խոսքը գիտակցության խանգարման մասին է, իսկ ցանկացած գիտակցության խանգարմամբ ուղեկցվող իրավիճակ, կլինի դա առանց ջերմության, թե 37 աստիճան ջերմությամբ, ենթադրում է, որ անպայման պետք է դիմել բժշկի:

-Մեկ այլ կարծրատիպ էլ կա, որ ջերմություն ունեցող երեխային չի կարելի լողացնել: Այս առումով ի՞նչ մոտեցում ունի ժամանակակից բժշկությունը:

-Ճիշտ չէ այդ տեսակետը. եթե երեխայի ինքնազգացողությունը լավ է և եթե երեխան կտրուկ արտահայտված անկողնային ռեժիմում չէ, ապա կարելի է լողացնել, ուղղակի լոգանքն ավելի կարճ պետք է տևի, և դրանից հետո ցանկալի է, որ մազերը (հատկապես երկարամազ երեխաների դեպքում) չորացվեն, որովհետև մենք ամեն դեպքում ջերմատվություն ենք ունենում թաց մաշկից, թաց գլխամաշկից և թաց մազերից, որի դեպքում կարող է լինել պրեֆերիկ անոթային սպազմ (օրգանիզը սառչում է և սպազմի են ենթարկվում անոթները):

ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Մենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 11-ի 08։00-ի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԹրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ էր բռնկվել Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա «Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանՊուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա Կոստանյան
Ամենադիտված