Ադրբեջանը մեկ շաբաթում Արցախի ուղղությամբ արձակել է 700 կրակոց
HeaderԱրցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:
Ինչպես տեղեկացրին Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն: