Ռուսական և սիրիական օդուժերը Սիրիայում մեկ օրում ռմբակոծել են ահաբեկիչների 80-ից ավելի հենակետեր
ՄիջազգայինՌուսական և սիրիական օդային ուժերի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 21-ին 46 թռիչք են իրականացրել ահաբեկչական-ծայրահեղական կազմակերպությունների դիրքերի ուղղությամբ` թիրախավորելով 83 հենակետ:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մասնավորապես ռմբակոծության թիրախում հայտնվել են Դեր Զորի, Հալեպի, Համայի, Իդլիբի, Դամասկոսի ու Լաթաքիայի վարչական շրջաններում ահաբեկիչների հենակետերը: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ոչնչացվել են ահաբեկիչների ղեկավարության 16 կենտրոն, 4 զինապահեստ, պայթուցիկ սարքավորումների արտադրամաս և այլն: Հալեպ քաղաքի մերձակայքում ոչնչացվել են մի քանի շինություններ, որոնք ահաբեկչներն օգտագործում էին որպես պայթուցիկ սարքավորումներÕ « պատրաստման արտադրամասեր:
Նախօրեին տեղեկություններ էին ստացվել, որ ռուսական օդային ուժերը 24 ժամվա ընթացքում սիրիական օդուժի հետ համագործակցության արդյունքում 55 մարտական թռիչք են իրականացրել Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դիրքերի ուղղությամբ: