Ա՜յ քեզ բացահայտում. Պարզվում է՝ Ռեմբոն հայ է, այդ կերպարի նախատիպը հայ գեներալ Երվանդ Դերվիշյանն է. մանրամասներ
LifeՀիշու՞մ եք հանրահայտ Ռեմբոյի կերպարը: Դե իհարկե, ով չգիտի Հոլիվուդյան աշխարհահռչակ ֆիլմերից մեկի հայտնի հերոս Ռեմբոյին: Նրա հերոս կերպարը շատերի համար իդեալ էր ու շատ տղաներէին ցանկանում նրան նմանվել, հատկապես դպրոցահասակ երեխաներն ու երիտասարդները:
Բայց շատերը չգիտեն, որ այդ կերպարի համար նախատիպ է ծառայել գնդապետ Էռնեստ (Երվանդ) Դերվիշյանը: www.livejournal.com-ը տեղեկացնում է, որ այս կերպարը հորինված չէ և ունի նախատիպ, որն ազգությամբ հայ է` ամերիկյան բանակում ծառայող հայ գեներալը:
1944 թ. մայիսի 23-ին Դերվիշյանը մեծ քաջություն է ցուցաբերել իտալական Սիստերնա շրջանում: Կռվի թեժ պահին, կորցնելով մարտնչող իր ընկերներին և մնալով միայնակ, Դերվիշյանը մարտարվեստի իր ապշեցնող ունակություններով կարողացել է գերի վերցնել 45 հակառակորդ զինվորի` առգրավելով նրանցից 3 գնդացիր և 10 ատրճանակ:
Պարգևատրվել է Պատվո շքանշանով (1945 թ. հունվարի 8): Ամերիկյան թերթերը գրում էին, որ, վտանգելով կյանքը, Դերվիշյանը գերակատարել է իր ծառայողական պարտականությունները:
