Կրեմլը չի պատրաստվում ընդունել Նուլանդին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահի վարչակազմում չեն պլանավորում ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորիա Նուլանդին, որը գտնվում Է Մոսկվայում: «Ո՛չ»,- կարճ պատասխանել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ի այն հարցին, թե Նուլանդի հանդիպումներ ունենալու Է արդյոք Կրեմլի վարչակազմում:
«Եթե նման հանդիպումներ լինեն, մենք այդ մասին կհաղորդենք, բայց առայժ այդ մասին ինձ հայտնի չԷ»,- նշել Է մամուլի քարտուղարը:
Պեսկովն ասել Է, որ «երբ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին անցած շաբաթ ընդունեց Սոչիում, իսկապես արծարծվել Է աշխատանքային ռեժիմով ավելի սերտ երկխոսության եւ տարբեր մակարդակներով կարծիքների փոխանակման անհրաժեշտության հարցերը»:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, Մոսկվայում հուսով են մայիսի 18-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի հետ քննարկել Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի միջեւ երկխոսության կարգավորման հարցը:
«Կքննարկենք Ուկրաինայում ստեղծված իրադրության կարգավորման գործընթացը, եւ, ամենից առաջ, Մինսկի պայմանավորվածությունների կատարումը, Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի միջեւ երկխոսության կարգավորումը»,-ընդգծել Է դիվանագետը: