Այս տաք ըմպելիքը խմեք քնելուց առաջ և կզգաք, թե քրոնիկական ցավն ինչպես է լքում ձեզ. ապշել կարելի է…
LifeԴուք լսե՞լ եք ոսկե կաթի մասին: Այդ ըմպելիքը բաղկացած է կոկոսի կաթից և քրքումից:
Քրքումը շատ առավելություներ ունի, այդ պատճառով Հնդկաստանում այն անվանում են «կյանքի համեմունք»:
Այուրվեդիկ և չինական բժշկությունը այս համեմունքն օգտագործում էին մաշկային խնդիրների, մկանների ձգվածության, հոդացավի, լյարդի և շնչառական օրգանների հիվանդությունների բուժման, վերքերի ապաքինման համար:
Քրքումում պարունակվող քուրքումինը նպաստում է առողջության ամրապնդմանը և կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը:
Ոսկե կաթը շատ սննդարար և օգտակար ըմպելիք է, ունի շատ առավելություններ առողջության համար:
• Կանխում է լյարդի վնասումը
• Պաշտպանում է ֆիբրոզից և թոքային թունավորությունից
• Խթանում է լեղու արտազատումը
• Արագացնում է վերքերի ապաքինումը
• Ճնշում է ուռուցքի աճը
• Պաշտպանում է կատարակտից
• Ճնշում է II տիպի դիաբետի ախտանիշերը
• Ճնշում է ռևմատոիդ արթրիտի ախտանիշերը
• Ճնշում է թրոմբոզը
Ճնշում է ցրված սկլերոզի ախտանիշերը
• Ճնշում է Ալցգեյմերի հիվանդության ախտանիշերը
• Նպաստում է խոլեստերինի առողջ մակարդակին
«Ոսկե կաթի» բաղադրատոմսը
Բաղադրիչները քրքումով մածուկի համար՝
• ½ բաժակ ֆիլտրացված ջուր
• ¼ բաժակ քրքումի փոշի
• 1 պտղունց աղացած սև պղպեղ
Պատրաստումը՝
Բաղադրիչները խառնեք, դրեք միջին կրակի վրա, խառնեք մինչև խիտ մածուկ ստացվի: Թողեք սառի և պահեք սառնարանում:
«Ոսկե կաթի» բաղադրիչները՝
• 1 բաժակ կոկոսի կամ նուշի կաթ
• ¼ թ. գ. քրքումի մածուկ
• 1 թ. գ. կոկոսի յուղ
• Մեղր ըստ ճաշակի
Պատրաստումը՝
1. Խառնեք բոլոր բաղադրիչները՝ բացի մեղրից:
2. Միջին կրակի վրա եփեք՝ անընդհատ խառնելով, մի թողեք, որ խառնուրդը եռա:
3. Ավելացրեք մեղր: