Օրական 4 բաժակ սուրճի օգտագործումը նվազեցնում է դիաբետի և ճնշման հետ կապված խնդիրների ռիսկը
LifeՍուրճ սիրու՞մ եք։ Եթե այո, ապա մենք ձեզ համար ունենք հրաշալի նորություն։
Վերջերս Իսպանիայում և Իտալիայում Նավարայի համալսարանների գիտնականները կապ են հայտնաբերել սուրճի սպառման և մետաբոլիկ համախտանիշի միջև:
Մետաբոլիկ սինդրոմը շաքարախտի, արյան բարձր ճնշման և գիրության համադրություն է, ինչը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 3-4 բաժակ սուրճի օգտագործումը 2-րդ տիպի դիաբետի ռիսկը նվազեցնում է 25 տոկոսով:
Օրական 3-5 բաժակ սուրճը նույնպես նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը 15% — ով։
Սուրճը պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, որոնք օգնում են կանխել մետաբոլիկ համախտանիշը։
Դրական արդյունքներ են գրանցվել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Բայց արդյունքների լիովին հաստատման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:
Իսկ դուք հաճախ եք խմու՞մ սուրճ։