Կմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Ուկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի Իրանը hարձակվել է Իսրայելի ավիաբազայի և Քուվեյթում ամերիկյան մոտորանավակների տեղակայման վայրի վրա․ ԻՀՊԿ


26 ամյա վիրաբույժի 1000-ից ավել վիրահատությունները

Հասարակություն

Մեր զրուցակիցն է Աստղիկ բժշկական կենտրոնի դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ, «Համազգային վստահության խորհրդի» 2019 թվականի տարվա լավագույն կլինօրդինատոր Մելիքսեթ Հովսեփյանը:

 

 

Հարց- Բժիշկ Հովսեփյան պատմեք Ձեր գործունեության մասին և ինչպե՞ս ընտրեցիք բժշկի բարդ մասնագիտությունը:

 
 

Պատասխան- Ես դեռ վաղ հասակից միշտ սիրել եմ բժշկի մասնագիտությունն անկախ նրանից, որ ընտանիքումս բժիշկ չկա․ հայրս բիզնեսով է զբաղվում, մայրս մանկավարժ է՝ եղբայրս իրավաբան: Մասնավորապես սկսել է հետաքրքրել բժշկի մասնագիտությունը, երբ բարեկամուհուս  վիրահատում էին՝ քթի պլաստիկ վիրահատություն էր, ես այդ ժամանակ դեռ 15 տարեկան էի, ինձ հետաքրքիր էր թե ի՞նչ է կատարվում վիրահատարանում և խնդրում էի հորս որ խնդրի բժիշկներին ինձ թույլ տան մտնեմ վիրահատարան, բայց բնականաբար ինձ որևէ մեկը թույլ չտվեց մտնել վիրահատարան: Ընդունվելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը այն ավարտելուց հետո հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ է վիրաբույժի մասնագիտությունը, մասնավորապես` դիմածնոտային պլաստիկ վիրաբուժությունը և ընդունվելով օրդինատուրան վերջապես իրականացավ իմ վաղեմի երազանքը` ես մասնակցեցի քթի պլաստիկ վիրահատությանը, այնուհետև սկսեցի արդեն ինքս անել կատարել վիրահատություններ:

 

 

Արդեն իսկ մասնակցել եմ մոտ հազարից ավել վիրահատությունների թե ՀՀ-ում թե ՌԴ-ում: Ներկայումս որպես դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ աշխատում եմ Աստղիկ բժշկական կենտրոնում, բացի այդ հանդիսանում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն իսկ ձեռք բերված կարողություններն ու մասնագիտական որակը: Ինչքան որակավորումդ ավելի ընդգրկուն լինի, այնքան ավելի վստահելի կլինի կատարվող աշխատանքի արդյունքը: Մասնավորապես իմ ոլորտը կապված է հիմնականում մարդու արտաքին տեսքի հետ և կարճ ասած յուրաքանչյուր պացիենտն իր ամբողջ կյանքի ընթացքում տեսնում է իմ ձեռքի աշխատանքը, իսկ ինձանից պահանջվում է բացի մասնագիտական բարձր գիտելիքներից հնարավորինս մանրամասն ուսումնասիրություն սկսած անգամ պացիենտի բնավորությունից, հոգեկան հուզմունքներից և այլն: ´

 

Հարց- Ի՞նչ վիրահատություններ են կատարվում Աստղիկ բժշկական կենտրոնի դիմածնոտային պլաստիկ վիրաբուժության բաժնում

 

Պատասխան – Աստղիկ բժշկական կենտրոնի դիմածնոտային պլաստիկ վիրաբուժության բաժնի վիրահատությունների սպեկտորը բավականին լայն է կատարվում են դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների ուղղում, դիմային ոսկրերի վնասվածքների վիրահատական բուժում, դեմքի և պարանոցի շրջանի չարորակ նորագոյացությունների հեռացում, թքագեղձերի բորբոքային   հիվանդությունների բուժում, բերանի խոռոչի վիրաբուժություն և դեմքի էսթետիկ վիրահատություններ:

 

 

Հարց- Հայաստանում ռինոպլաստիկան ինչ զարգացվածություն ունի:

 

Պատասխան- Հայաստանում ռինոպլաստիկան վերջին տարիներին բավականին լայն զարագացում է ստացել: Լայն զարգացման մասին կարծիք կարելի է կազմել նաև վիրահատությունների աճի փաստով: Բացի ՀՀ բնակվողներից մեր մոտ պլաստիկ վիրահատությունների են դիմում նաև այլ երկրներից՝ մասնավորապես ՌԴ-ից ԱՄՆ-ից; Այն մարդն ով դիմում է պլաստիկ վիրահատության դա արդեն իսկ խոսում է նրա կողմից իր արտաքին տեսքի բծախնդրության մասին և եթե պացիենտը որակ չտեսնի բնականաբար չեն դիմի: Ինչպես տեղյակ եք վերջին շրջանում բավականին ավելացել են նաև պլաստիկ վիրաբույժները և նշված մրցակցությունը նույնպես ստիպում է որակի ապահովման մասին:

 

Հարց- Դուք ընդամենը 26 տարեկան եք արդյոք չեք վախենում վիրահատություններ կատարելուց:

 

Պատասխան- Ինչպես արդեն նշեցի մինչ օրս մասնակցել եմ 1000-ից ավել վիրահատությունների, իսկ ինչ վերաբերվում է վախին կցանկանամ նշել որ իմ մոտ դեռ վաղուց վախը փոխարինվել է պատասխանատվության զգացմանը: Ձեր հարցում նշվեց նաև իմ տարիքը նախ կցանկանամ նշել, որ տարիքային սահմանափակումը` այդ կարծրատիպը պետք է վերացվի մեր մտածելակերպից, քանի որ տարիքը կապ չունի փորձառության կամ մասնագիտական որակի հետ, տարիքային սահմանափակման վերաբերյալ կարող եմ նույնիսկ մատնանշել բավականին տարեց մասնագետների ում վիրահատությունների շեմը չի անցնում անգամ 100, ես խոսում եմ ռինոպլաստիկայի ոլորտի վիրաբույժների մասին, այսպես ասած սպիտակ մազերը դեռևս չեն խոսում պրոֆեսիոնալիզմի մասին: Իմ խոսքում կոլեգաներիցս որևէ մեկին չեմ թերագնահատում կամ գերագնահատում ուղղակի կցանկանաի որ այդ կարծրատիպը վերանա մեր մտածելակերպից:

 

 

Հարց- Ինչպես արդեն նշեցիք ռինոպլաստիկան ներկայումս մեծ տարածում և պահանջարկ ունի, կխնդրեմ նշեք ինչ պետք է իմանա պացիենտը վիրահատության դիմելուց առաջ:

 

Պատասխան- Իմ կարծիքով պացինետը նախ պետք է ինքն անձամբ հասկանա թե ինչի համար է դիմում վիրահատության և ինչ է ուզում բժշկից: Պացինետը պետք է գիտակցի այն հանգամանքը որ վիրահատությունը կարող է փոխել կյանքի որակը: Վիրահատությունը պացիենտին կարող է դարձնել ավելի ինքնավստահ, սակայն ամեն ինչ ուղղակի վիրահատությամբ չի ավարտվում: Առաջնային հետվիրահատական շրջանը տևում է 10-14 օր` մինչև գիպսի հեռացումը, ինչից 6-8 ամիս անց նոր կարող է տեսնել քթի վերջնական տեսքը: Պացինետը պետք է հետևի բժշկի բոլոր ցուցումներին շուրջ 3 ամիս պետք է գտնվի հսկողության տակ, որոշ դեպքերում ըստ բարդությունների կարող է 3 ամսից ավել լինի հսկողության ժամանակահատվածը:

 

 

Հարց- Ինչ է գեղեցիկը Ձեզ համար, որոնք են գեղեցկության և կատարելության մասին Ձեր պատկերացումները: Արդյոք պլաստիկ վիրաբուժությունը կարող է օգնել կատարյալ արտաքին տեսք ունենալ:

 

Պաասխան- Որպես տղամարդ իմ համար գեղեցկությունը  բավականին սուբյեկտիվ է, միայն մի բան կարող եմ հստակ նշել որ իմ համար գեղեցիկ է այն ամենն ինչը չափի մեջ է: Արտաքին տեսքում կատարյալի հասնելը դա նույնպես բավականին հարաբերական է, կատարյալ գեղեցկություն դա միայն հոգու գեղեցկությունն է: Եթե խոսքը գնում է դեմքի գեղեցկության մասին ապա կարող եմ նշել, որ գեղեցիկ է համարվում այն դեմքը, որի բոլոր բաղկացուցիչ մասերը հավասարապես գտնվում են ներդաշնակության մեջ: Չեմ հապաղի ու չեմ կաշկանդվի նշել որ կատարյալ գեղեցկություն չկա և յուրաքանչյուր դեմք անհրաժեշտ վիրահատությունների շնորհիվ կարող է ստանալ իր դեմքի լավագույն տարբերակն ու տեսքը:

 

Կմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանՈւկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի Խուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԻրանը hարձակվել է Իսրայելի ավիաբազայի և Քուվեյթում ամերիկյան մոտորանավակների տեղակայման վայրի վրա․ ԻՀՊԿ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի հայտացուցակում «Ռոմայի» դեմ խաղում Արտառոց դեպք՝ հոգեկան առողջության կենտրոնում․ մանրամասներՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ Պեսկով Ապահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան (տեսանյութ)Ծեծկռտnւք՝ Երևանում, 14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա մի տղայի.Պայմանագրային զինծառայող է մաhացել․ ՔԿ Ադրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Այն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանTime ամսագրի նոր համարի շապիկին Թրամփի նկարն է՝ «Որտե՞ղ է ելքը» գրառմամբ Վթար. ջուր չի լինի մինչև երեկո Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Հանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը Կոթի գյուղի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից Գազ չի լինելու
Ամենադիտված