Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Թրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ էր բռնկվել Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա Պուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել


Շատ կարևոր է իմանալ. Գլխուղեղի կաթված (ինսուլտ). Պատճառները, կանխարգելման եղանակները

Life

Ինֆարկտի ժամանակ մահանում է սրտային մկանի մի մասը, ինսուլտի ժամանակ մահանում է ուղեղի մի մասը: Տարբերում են արյունազեղային (հեմորագիկ) կաթված և սակավարյունային (իշեմիկ) կաթված: Առաջինը հիմնականում պատահում է առավոտյան, իսկ մյուսը` օրվա յուրաքանչյուր ժամի՝ հիմնականում լարվածության կամ սթրեսի պատճառով:

Կաթված ստացած մարդու մոտ գտնվող բարեկամները պետք է շատ արագ կատարեն բոլոր անհրաժեշտ գործողությունները: Անդառնալի փոփոխություններն ինֆարկտի ժամանակ տեղի են 10 ժամ հետո, ինսուլտի դեպքում` 3-5 ժամ հետո:

Այդ պատճառով պետք է չափազանց ուշադիր լինել սեփական անձի և հարազատների հանդեպ: Այտի, ձեռքի թմրածությունը կամ խոսքի մեջ դժվարությունները, որոնք որոշ ժամանակ չեն անցնում, պետք է լուրջ մտորումների առիթ տան և ստիպեն այցելել բժշկի: Ոչ մի «ամեն ինչ կարգին է» չպետք է լինի:

 

Ինչպե՞ս է տեղի ունենում գլխուղեղի կաթվածը

Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը:

Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում: Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում:

 

Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինսուլտի 5 հիմնական ախտանիշները.

Դեմքի, ձեռքերի կամ ոտքերի անզգայացում

Խոսքի կամ ձայների ընկալումների, շարժումների կոորդինացիայի խանգարում

Տեսողության կտրուկ վատացում

Գլխապտույտ

Անհավանական ուժեղ գլխացավ

Ինսուլտի պատճառները

Սթրես

Նյարդային համակարգում ադրենալինի և սթրեսի հորմոնների անընդհատ առաջացումը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դա փոխում է անոթների կառուցվածքը, բարձրացնում է արյան լյարդացումը և տրոմբ է առաջացնում:

Ծխելը

Նիկոտինը նեղացնում է անոթները և կծկումներ է առաջացնում: Ծխախոտի մեջ առկա թունավոր նյութերը նպաստում են, որպեսզի խոլեստերինը նստի անոթների պատերին և տրոմբ առաջանա:

Ալկոհոլ

Սպիրտը բարձրացնում է զարկերակային ճնշումը, կարող է հանգեցնել խրոնիկ հիպերտոնիայի: Այդ հիվանդություններով Դուք մեխանիկորեն հայտնվում եք ռիսկի խմբում:

Ճարպակալություն

Եթե մարդու մոտ ավելորդ քաշ կա, ապա սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել: Անոթները կարող են չհաղթահարել այդպիսի ծանրաբեռնվածությունը և դա կհանգեցնի ճնշման բարձրացման:

Հիպոդինամիա

Նստակյաց ապրելակերպը ստիպում է անոթներին ծուլանալ, իսկ ուղեղի բջիջներին տառապել թթվածնի պակասից:

Շաքարախտ

Շաքարախտի ժամանակ գլյուկոզայի բարձր աստիճանը բերում է նրան, որ ճարպային նստվածքներն արյունատար անոթների մեջ մեծանում են: Որքան մեծ են ճարպային նստվածքներն, այնքան ավելի մեծ է ինսուլտի հավանականությունը:

Հիպեր—խոլեստերինեմիա

«Վատ» խոլեստերինի բարձր աստիճանն արյան մեջ հանգեցնում է աթերոսկլերոզի զարգացմանը: Դա կարող է տրոմբներ առաջացնել, նեղացնել անոթները և հանգեցնել ինսուլտի:

8 քայլ ինսուլտի կանխարգելման համար

 

 

1. Վերահսկեք զարկերակային ճնշումը (40 անց մարդկանց համար այդ գործողությունը պետք է ամենօրյա դառնա): Փորձեք պահել ճնշումը 140/90 կամ ավելի ցածր ցուցանիշների վրա:

2. Անտիագրեգանտներ օգտագործեք: Դրանք դեղահաբեր են, որոնք նոսրացնում են արյունը (միայն այն դեպքում, եթե Ձեզ նշանակել է բժիշկը):

3. Տարին մեկ ուղեղը սնուցող վզի անոթների ուլտրաձայնային հետազոտություն և էլեկտրասրտագրություն կատարեք:

4. Վերահսկեք շաքարի և խոլեստերինի աստիճանը արյան մեջ (գլյուկոմետրի կամ թեստ-գծերի միջոցով, որոնք կարելի է գտնել դեղատներում):

5. Պարբերաբար սպորտով զբաղվեք կամ որքան հնարավոր է, շատ ոտքով զբոսնեք (օրական 3000 քայլը բավական է):

6. Դադարեք ծխել:

7. Մի չարաշահեք ալկոհոլը:

8. Ժամանակին լրացրեք օրգանիզմում հեղուկի պակասը: Կարելի է խմել կա՛մ ջուր, կա՛մ ոչ շատ քաղցր հյութ: Հանքային ջուրը հեղուկն օրգանիզմում է պահում և նպաստում է ճնշման բարձրացմանը:

Ի՞նչ անել ինսուլտի ժամանակ

 

Եթե Դուք գտնվում եք մի մարդու կողքին, ով ունի ինսուլտի բացահայտ ախտանիշներ, ապա Դուք պետք է մի քանի գործողություններ կատարեք: Դրանցից կախված է մարդու կյանքը:

1. Առաջին հերթին միանգամից պետք է շտապօգնություն կանչել: Յուրաքանչյուր րոպեն չափազանց կարևոր է:

2. Եթե միջադեպը տեղի է ունեցել սենյակում, ապա անմիջապես դուրս հանեք բոլոր ավելորդ մարդկանց: Եթե փողոցում՝ խնդրեք բոլորին ետ կանգնել և չխանգարել մաքուր թթվածնի հոսքին: Մարդու կողքին պետք է մնան միայն նրանք, ովքեր կարող են օգնել:

3. Ոչ մի դեպքում մի տեղաշարժեք մարդուն: Դա վտանգավոր է: Հիվանդին պետք է թողնել այնտեղ, որտեղ որ տեղի է ունեցել կաթվածը: Մի տեղափոխեք մահճակալի վրա:

4. Մի փոքր վեր բարձրացրեք հիվանդի մարմնի վերին հատվածը և գլուխը (մոտ 30 աստիճան): Ավելի լավ է մի քանի բարձ դնել: Հանեք ձիգ, շնչելուն խանգարող հագուստները:

5. Ապահովեք մաքուր օդի հոսքը:

6. Եթե փսխուք սկսվի, ապա թեքեք հիվանդի գլուխը մի կողմի վրա և որքան հնարավոր է, լավ մաքրեք փսխուքը, քանի որ հիվանդը կարող է խեղդվել:

7. Հաճախակի այնպես է լինում, որ ինսուլտը զուգորդվում է էպիլեպտիկ նոպաներով: Դրանք կարող են հաջորդել մեկը մյուսին: Այդ դեպքում հիվանդին կողքի պառկեցրեք, բերանը գդալ կամ փայտիկ դրեք և մաքրեք առաջացած փրփուրը: Ամենակարևորն է, որ չսեղմեք հիվանդին, նրան պետք է թեթևակի բռնել և վերջ: Արգելվում է անուշադիր մոտ պահել:

8. Կարող է այնպես պատահել, որ հիվանդի սիրտը կանգնի: Պետք է միանգամից սրտի մերսում անել և արհեստական շնչառություն տալ:

Եվ հիշեք, որ մինչև շտապօգնության ժամանելը, մարդու կյանքը կախված է Ձեր գործողություններից:

Երաժշտությունը «կենդանացնում» է ինսուլտից հետո

 

Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, հենց երաժշտությունն է խթանում ուղեղի ֆունկցիաների աշխատանքը` դրանով իսկ պահպանելով նեյրոնային հյուսվածքները և բարելավելով հիվանդների մոտ շարժողական ֆունկցիաները:

Այդպիսի եզրահանգման են եկել բազմաթիվ պրոֆեսորներ և բժիշկներ: Նրանք հետազոտություններ են կատարել 184 հիվանդի մասնակցությամբ: Թերապևտները կարծում են, որ երաժշտության ռիթմը գլխավոր գործոնն է, որը թույլ է տալիս ինսուլտից հետո լավ ինքնազգացողություն ունենալ:

Կենսուրախ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում

 

ԱՄՆ-ի և Ճապոնիայի համալսարաններում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ լավատես, կենսուրախ մարդկանց մոտ ինսուլտի հավանականունը շատ ավելի փոքր է, քան մյուսների մոտ: Պարզվել է, որ դրական էմոցիաները և լավ երաժշտությունը ազդում են սրտի աշխատանքի վրա և նպաստում են հիվանդների շուտ վերականգմանը:

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԹրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ էր բռնկվել Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա «Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանՊուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված