Դեմքի դիմակ՝ բոտեքսի էֆեկտով
LifeՅուրաքանչյուր կնոջ երազանքն է՝ լավ տեսք ունենալ ցանկացած տարիքում: Սակայն վիրահատական սեղանին պառկել կամ բոտեքսի ներարկումներ ստանալ ոչ բոլորն են ուզում:
Առաջարկում ենք ձեզ արդյունավետ դիմակ կնճիռների դեմ՝ սպիտակեցնող էֆեկտով:
Բաղադրատոմս.
Անհրաժեշտ բաղադրիչներ.
կրախմալ՝ 15գ
ձվի սպիտակուց՝ 1 հատ
ջուր՝ 15մլ
կիտրոնի հյութ՝ 5մլ
Պատրաստման եղանակ.
Հարել ձվի սպիտակուցն ու կիտրոնի հյութը:
Խառնել բոլոր բաղադրիչները՝ մինչ միասեռ զանգված դառնալը:
Պիտի մածուցիկ նյութ ստացվի:
Քսել այն դեմքին:
Թողնել մեկ ժամ:
Լվանալ դեմքը սկզբում գոլ, իսկ հետո սառը ջրով:
Քսել խոնավեցնող քսուկ: