Ինչու է երեխան կրծում եղունգները. ի՞նչ անել
Lifeվիճակագրության՝ ամեն երրորդ երեխան եւ երկրորդ դեռահասը կրծում է եղունգները:
Այս երեւույթի բացատրության մի քանի վարկածներ կան. համարվում է, որ եղունգները կրծելուն նպաստում են նյարդային համակարգի հիվանդությունները, վիտամինների եւ հանքանյութեի դեֆիցիտը, սակայն հիմնական պատճառը, ամեն դեպքում, հոգեբանական է: Բավական է երեխան փոքր սթրես տանի, որպեսզի սկսի կրծել եղուգները:
Ահա մի քանի պարզ քայլ.
Աշխատեք տանը չվիճել, սկանդալներ չսարքել, հատկապես՝ երեխայի ներկայությամբ:
Խոսեք երեխայի հետ, փորձեք հասկանալ, թե նա ինչ խնդիրներ ունի: Աշխատեք լուծել դրանք:
Մի՛ ծանրաբեռնեք երեխային:
Հաճախ գովեք երեխային:
Փորձեք նրա համար հետաքրքիր զբաղմունք գտնել, որպեսզի նա եղունգները կրծելու ժամանակ չունենա:
Բացատրեք երեխային, թե ինչու է վտանգավոր եղունգները կրծելը (եղունգների ոչ էսթետիկ տեսք, ինֆեկցիաներ, ատամների եւ լնդերի հետ խնդիրներ եւ այլն):
Խրախուսեք երեխային, երբ նա տեւական ժամանակ չի կրծում եղունգները: