Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»


Ամե­ն օ­րվա ձգձգու­մը ավե­լի վատ պայ­ման­ներ է ստեղ­ծում ներդ­րող­նե­րի հա­մար

Հասարակություն

«Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկումը շարունակում է մնալ հանրության, գործարանի նախկին աշխատակիցների, ներդրողների, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ «Փաստը» բազմիցս անդրադարձել է հարցին՝ պարբերաբար ընթերցողներին տեղեկացնելով գործարանի սնանկության գործընթացի, աշխատակիցների բարձրացրած խնդիրների, գործարանի վերագործարկման հարցում պետության գործադրած ջանքերի մասին։ 

Դեռ անցած տարեվերջին պարզ դարձավ, որ գործարանի վերագործարկման նպատակով ներդրողներին ներկայացվելիք առաջարկների նախագիծը պատրաստ է և ներկայացվել է գերատեսչություններին կարծիքներ ստանալու նպատակով: 

Այդ մասին հայտարարել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: 

Նա նաև ասել էր, որ 2020 թվականի հունվարին նախ տեղի կունենա ներքին քննարկում, այնուհետև հանդիպման կհրավիրվի գործարանի աշխատակիցների համակարգող խումբը։ Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը «Փաստի» հետ զրույցում ներկայացնում է գործարանի շուրջ ստեղծված ներկայիս վիճակը։ 

«Կառավարությունն արդեն ստացել է բոլոր գերատեսչությունների կարծիքները, իրենց մոտ քննարկումները ևս ավարտվել են։ Անցած տարի մենք ևս մասնակցել ենք նախագծի կազմման աշխատանքներին։ Հույս ունենք, որ արդեն մյուս շաբաթ հանդիպում կկազմակերպվի «Նաիրիտի» համակարգող խմբի հետ, որպեսզի արդեն պարզ լինի, թե ինչ պայմաններ են առաջարկվելու ներդրողներին»,-ասում է Իսրայելյանը։ 

Ավելի վաղ կարծիք էր հնչել, թե, որպես «Նաիրիտը» վերագործարկելու լավագույն տարբերակ, հնարավոր է դիտարկվի գործարանը փուլ առ փուլ աշխատեցնելը։ Իսրայել յանը, սակայն, նշում է՝ առաջին հերթին ներդրողը պետք է որոշի, թե ինչ ձևով կաշխատի գործարանը։ 

«Բայց գործարանը փուլ առ փուլ, ոչ ամբողջական աշխատեցնելը, կարծում եմ, սխալ կլինի։ Դա գործարանի մասնագետների կարծիքն է։ Գործարանը պետք է աշխատի ամբողջական մեկ միավորով։ 

Տեխնիկական շատ խնդիրներ կան, որոնք ևս պետք է հաշվի առնել»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ գործարանի լիարժեք աշխատանքի դեպքում աշխատանք կունենա 1300-ից 1500 մարդ։ 

Գործարանի նախկին տնօրենն ընդգծում է՝ գործարանով հետաքրքրվողները շատ են։ «Բայց թե նրանցից որ մեկն ինչ որոշում կկայացնի, դեռ պարզ չէ։ 

Դա կախված է նրանից, թե ինչ պայմաններ է կառավարությունն առաջադրելու ներդրողներին։ Մեզ հասած տեղեկություններով՝ «Նաիրիտով» հետաքրքրված է երկու խոշոր ընկերություն, որոնց հետ կառավարությունը բանակցում է։ 

Բացի դա, կան ուրիշ ընկերություններ, որոնք ներդրում կատարելու ցանկություն ունեն, սակայն սպասում են կառավարության կողմից ներկայացվելիք փաստաթղթի վերջնական տարբերակի հրապարակմանը»,-շեշտում է Իսրայել յանը։ 

Նա ասում է՝ կառավարության քայլերը պետք է մի փոքր արագանան։ ««Նաիրիտը» սնանկության գործընթացում է։ Որպեսզի սնանկության գործընթացն առաջ գնա, կառավարության քայլերը ևս պետք է արագացված լինեն։ 

Մեկ տարի առաջ կատարել ենք գործարանի տեխնիկական աուդիտ, այդ տվյալները հաշվի առնելով ենք ասում, որ պետք է գործարանում 110-120 մլն դոլարի ներդրում կատարել, որպեսզի գործարանը վերականգնվի։ 

Թե մեկ տարվա ընթացքում գործարանում ինչ է կատարվել, տեղեկություն չունենք, հնարավոր է՝ գործարանում արդեն իսկ փոփոխություններ են կատարվել։ 

Կառավարությանը տեղեկացրել ենք գործարանի վերագործարկումն ուշացնելու վտանգների մասին, ամեն օրվա ձգձգումն ավելի վատ պայմաններ է ստեղծում ներդրողների համար»,-եզրափակում է գործարանի նախկին տնօրենը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին
Ամենադիտված