Կմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Ուկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի Իրանը hարձակվել է Իսրայելի ավիաբազայի և Քուվեյթում ամերիկյան մոտորանավակների տեղակայման վայրի վրա․ ԻՀՊԿ


«Եթե շարժ­վենք նույն դան­դաղ­կո­տու­թյամբ, կա­րև­որ­ներն ան­կա­րև­որ­նե­րից չսահ­մա­նա­զա­տե­լով, լուրջ խնդիր­ներ կու­նե­նանք»

Հասարակություն

Լավատեսական սպասումներ, միևնույն ժամանակ որոշակի ռիսկեր՝ կապված նաև երկրի ընդհանուր զարգացման հետ: Վերոնշյալ սպասումները և ռիսկերը «Փաստի» հետ զրույցում մատնանշել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանը՝ խոսելով նաև տնտեսական իրավիճակի, նախորդ տարում գրանցված արդյունքների, 2020թ.-ի անելիքների, ինչպես նաև երբեմն «աննախադեպ» որակվող ցուցանիշների մասին: 

«Եթե մենք քննարկենք հետհեղափոխական ժամանակահատվածի առաջին լիարժեք տարին, ապա պետք է ասենք, որ արդյունքներն իրենց մեջ լավատեսական սպասումներ են ամփոփում: Էական հետընթաց չի արձանագրվել, գրեթե բոլոր ցուցանիշների մասով գրանցված որոշակի սանդղակը պահպանվում է: 

Դրական արդյունքների շարքին պետք է դասել հատկապես արդյունաբերության ոլորտի աճը: Այդ ցուցանիշը, սակայն, դեռ չի կարող բավարար համարվել։ 

Մենք անընդհատ խոսում ենք ՀՆԱ-ի մասին, առհասարակ տնտեսական զարգացումների ներառականության մասին, և, կարծեք թե, արձանագրվում է, որ ներառականություն չի ապահովվում: 

Այս առումով, սակայն, պետք է ընդգծել, որ միանգամից հնարավոր չէ այնպիսի ներառականություն ունենալ, ինչպես զարգացած երկրներում է: Այդուհանդերձ, այդ առումով որոշակի խնդիրներ լուծվում են»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով աշխատավարձերի, կենսաթոշակների տասը տոկոս բարձրացման, ինչպես նաև սոցիալական ուղղվածության որոշակի ծրագրերի իրականացման մասին:

 «Այսինքն, միգուցե շատ փոքր ծավալներով, բայց ներառականության ինչ-որ ազդակներ մենք արդեն ստանում ենք: Իսկ ընդհանուր առմամբ, ներառական տնտեսություն ունենալու համար արտադրությունը պետք է մոդեռնացվի, որի համատեքստում կարող ենք ընդգծել բիզնեսն ակտիվացնելու, բիզնեսին աջակցելու, պետական և մասնավոր հատվածի համագործակցության խորացման և այլ անհրաժեշտությունների մասին»,-նշեց մեր զրուցակիցը: 

Ինչ վերաբերում է ռիսկերին՝ Ջ. Թադևոսյանը նշեց, որ կան նաև խութեր, որոնք կապված են երկրի զարգացման ու նվաճումների հետ: Այս առումով նա դիտարկեց տնտեսական աճը, որի խնդիրն առկա է առհասարակ ամբողջ աշխարհում.

 «Այդուհանդերձ, քանի որ դաշտը բաց է, մենք կարող ենք տարբեր ուղղություններով, համակարգային միջոցառումների շնորհիվ և առավել կառուցվածքային տնտեսական քաղաքականության միջոցով ապահովել ՀՆԱ-ի ավելի բարձր տեմպեր: Մեծ հաշվով, կտրուկ հետընթաց չենք ապրում նաև տնտեսական աճի առումով: 

Իսկ բյուջեում ամրագրված 4,9 տոկոս տնտեսական աճը իրավիճակային ցուցանիշ է, համապատասխանում է մեր ներուժին: 

Այլ խնդիր է, որ որոշակի ռիսկեր կարող են առաջանալ այդ աճի որակական տեսանկյունից: 

Մենք դարձյալ տեսնում ենք, որ ծառայությունների, ընդ որում՝ ոչ արտահանելի ոլորտների տեսակարար կշիռը գրեթե նույն չափով պահպանվել է, տեսնում ենք նաև գյուղատնտեսության դերակատարման նվազում»:

Անդրադառնալով աննախադեպ որակվող ցուցանիշներին՝ մեր զրուցակիցը նախ նկատեց. 

«Եթե երբեմն ցուցանիշներին աննախադեպ բնութագրումն է տրվում, միգուցե դա ավելի շատ շտապելու, երկիրը լավատեսական շրջանակներում դիտելու ցանկության հետևանքն է: Իհարկե, եթե կան դեպքեր, որոնց պարագայում չպետք է շտապողականություն ցուցաբերվի, այդ մասին պետք է չասվի, և տեղեկատվությունը պետք է ավելի ստույգ մատուցվի: Այս համատեքստում, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ ՀՆԱ-ի վերաբերյալ հայտարարության մասով ոչնչից մեծ աղմուկ բարձրացավ: 

Բոլորս գիտենք, որ արժույթի միջազգային հիմնադրամը լուրջ ֆինանսական կառույց է, իր մեթոդաբանությամբ ցուցանիշներ է հրապարակել, որից ելնելով՝ կա այն ոգևորությունը, ըստ որի՝ մենք մի քիչ ավելի լավ դիրքում ենք հայտնվել: 

Շատ հաճախ լինում են ոչ տեղին արձագանքներ, բայց լինում են դեպքեր, երբ ցուցանիշները մատուցվում են ոչ ստույգ, ինչն արդեն այլ խնդիր է»:

Ջուլիետա Թադևոսյանը շեշտեց, որ հատկապես վերջին երկու տարիներ ընթացքում, հետհեղափոխական շրջանով պայմանավորված, սայթաքումներն ու վրիպումները չէին կարող բացառվել: 

«Մենք կարող էինք ավելի վատ վիճակում հայտնվել, ավելի վատ ցուցանիշներ ու լուրջ խնդիրներ ունենալ, բայց նման իրավիճակ չկա, փոխարենն ունենք մի հարթակ, որտեղ դանդաղ ու փոքրիկ քայլերով ինչ-որ խնդիրներ են լուծվում: 

Բայց այսօր արդեն կան որոշակի ազդակներ, ռիսկեր»,-ասաց նա՝ առաջին հերթին առանձնացնելով գիտատեխնիկական անվտանգության հարցը, կրթության, գիտության ոլորտները: «Եթե այսօր կրթության, գիտության մեջ ներդրումներ անենք, մենք այդ հատույցը մի քանի տարի հետո անպայման կստանանք: 

Եթե մենք շարժվենք նույն դանդաղկոտությամբ, կարևորներն անկարևորներից չսահմանազատելով, բնականաբար, մեկ-երկու տարի հետո ավելի լուրջ խնդիրներ կունենանք, որոնք կարող են լինել դժվար լուծելի ու վտանգավոր մեր երկրի համար: 

Այս առումով ցանկալի է շատ ավելի հստակ, ճշմարիտ և իրատեսական տեղեկատվություն մատուցել հանրությանը, առավել ևս՝ պարզ լեզվով, ինչն անպայման իր դրական ազդեցությունը կունենա, որովհետև չհիմնավորված տեղեկատվությունից շատ բան է կախված: 

2019-ին ձևավորվեց մի հարթակ, ըստ որի՝ 2020թ.-ին կարելի է վերահսկել տնտեսության զարգացման ընթացքը, բացահայտել խութերն ու ռիսկերը, ինչից ելնելով էլ մշակել նոր ուղղություններ՝ ներգրավելով էլ ավելի պրոֆեսիոնալ մարդկանց, ունենալով նաև երկրի զարգացման էլ ավելի գերակա նպատակներ ու ոլորտներ»,-եզրափակեց մասնագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՆախակրթարաններում կընդգրկվեն նաև 3-6 տարեկան երեխաներըԿմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանՈւկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի Խուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԻրանը hարձակվել է Իսրայելի ավիաբազայի և Քուվեյթում ամերիկյան մոտորանավակների տեղակայման վայրի վրա․ ԻՀՊԿ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի հայտացուցակում «Ռոմայի» դեմ խաղում Արտառոց դեպք՝ հոգեկան առողջության կենտրոնում․ մանրամասներՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ Պեսկով Ապահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան (տեսանյութ)Ծեծկռտnւք՝ Երևանում, 14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա մի տղայի.Պայմանագրային զինծառայող է մաhացել․ ՔԿ Ադրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Այն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանTime ամսագրի նոր համարի շապիկին Թրամփի նկարն է՝ «Որտե՞ղ է ելքը» գրառմամբ Վթար. ջուր չի լինի մինչև երեկո Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Հանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը
Ամենադիտված