Ինտերպոլի նախկին ղեկավարը դատապարտվել է 13.5 տարվա ազատազրկման
HeaderՉինաստանի դատարանը 13.5 տարվա ազատազրկման է դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավարին: Մեն Հունվեյը կտուգանվի նաև 290 հազար դոլարով: Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի ու պաշտոնի չարաշահման համար: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը: Ֆրանսիայում տեղակայված Ինտերպոլի ղեկավարի պաշտոնից Մեն Հունվեյը հեռացել էր 2018-ի վերջին: 2019-ի հունիսին կայացած դատավարության ժամանակ Հունվեյը խոստովանել էր ավելի քան 2 մլն դոլար կաշառք վերցնելու մեղքը: