Ուզբեկստանի կառավարությունը հրաժարական է տվել
HeaderՈւզբեկստանի կառավարությունը հրաժարական է տվել նոր խորհրդարանի առջև: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:
«Ուզբեկստանի Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ Ուզբեկստանի նախարարների կաբինետը դիմեց նորընտիր Օլիյ Մեջլիսին հրաժարականի մասին հայտարարությամբ, իսկ Ուզբեկստանի Օլիյ Մեջլիսի օրենսդիր պալատն ընդունեց համապատասխան բանաձև»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կառավարությունը կշարունակի աշխատել մինչև նոր կաբինետի ձևավորումը՝ համաձայն երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի որոշման: