Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 2-րդ տուրում
ՍպորտՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 2-րդ տուրում:
Լիլիթ Մկրտչյանի «Ուգրա» թիմն այս տուրում խաղացել է Նիդեռլանդները ներկայացնող «Դե Ստուկենյագերս»-ի հետ: Հայ շախմատիստուհին սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Բիանկայի հետ: «Ուգրա»-ն հաղթել է ընդհանուր 3-1 հաշվով:
Լևոն Արոնյանը կրկին չի մասնակցել երկրորդ տուրին, բայց «Սիբերիա»-ն հաղթել է 5-1 միավորով:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցներն են Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան: