Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի ԵԽ նախարարների կոմիտեի նստաշրջանին
ՄիջազգայինԲրյուսելում մայիսի 18-19-ը կայանալիք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: