Պուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն


8 վտանգավոր խնդիր, որոնք կարող են դառնալ անբացատրելի կապտուկների առաջացման պատճառ

Life

Ժամանակ առ ժամանակ մարմնի տարբեր հատվածներում կապտուկների առաջացումը կարող է բնական երևույթ լինել, եթե դրանք պայմանավորված են որևէ վնասվածքով, սակայն լինում են դեպքեր, երբ մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչը կարող էր դառնալ կապտուկի առաջացման պատճառ: Որոշ դեպքերում կապտուկները պայմանավորված են լինում վտանգավոր հիվանդություններով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու կասկածների դեպքում անմիջապես բուժզննում անցնել:

Մասնագետները ներկայացրել են այն գործոնները, որոնք կարող են դառնալ կապտուկների առաջացման պատճառ:

Վիտամին C-ի դեֆիցիտ

Կապտուկներն առաջանում են մազանոթների թուլացման ու պատռման հետևանքով, իսկ ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ մազանոթները կարող են թուլանալ վիտամին C-ի դեֆիցիտի պատճառով: Միևնույն ժամանակ բավարար քանակությամբ վիտամին C-ն ամրապնդում է անոթները՝ կանխելով կապտուկների առաջացումը: Սա նշանակում է, որ այս տարրի մակարդակն օրգանիզմում անմիջականորեն ազդում է կապտուկների առաջացման հավանականության վրա

Տարիքը

Տարիքի հետ մարդու մաշկը կորցնում է ճարպային շերտի զգալի մասը, մինչդեռ այդ ճարպը բարձի նման պաշտպանում է հարվածներից: Բացի այդ, տարիների ընթացքում մաշկի առաձգականության համար անհրաժեշտ կոլագենի արտադրությունը նվազում է, ինչի հետևանքով մաշկը բարակում է ու դառնում ավելի զգայուն բացասական ազդեցության նկատմամբ: Սա է պատճառը, որ տարիքի հետ կապտուկներ ավելի հաճախ են ի հայտ գալիս:

Արյան հիվանդություններ

Այնպիսի վտանգավոր հիվանդությունները, ինչպիսին են հեմոֆիլիան կամ լեյկոզը, նույնպես կարող են դառնալ անբացատրելի կապտուկների առաջացման պատճառ, ինչը պայմանավորված է լինում արյան մակարդման հետ կապված խնդիրներով: Սա է պատճառը, որ արտասովոր կապտուկների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել՝ հատկապես, եթե դրանք անսպասելի են առաջանում:

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետով հիվանդների մաշկը շփման հատվածներում (պարանոց, թևատակեր, աճուկային հատված, ծալքերի հատվածներ և այլն) հաճախ ստանում է ավելի մուգ երանգ, և այդ մուգ հետքերը մարդիկ հաճախ շփոթում են կապտուկների հետ: Իրականում նման պիգմենտային հետքերը պայմանավորված են լինում ինսուլինի նկատմամբ կայունությամբ:

Ֆիզիկական գերլարվածություն

Ինտենսիվ մարզումների ժամանակ կամ ծանրություն բարձրացնելու դեպքում մկանների գերլարվածությունը նույնպես կարող է հանգեցնել կապտուկների առաջացման: Բանն այն է, որ նման ծանրաբեռնվածությունը կարող է հեշտությամբ դառնալ անոթների վնասվածքների ու պատռվածքների պատճառ, ինչն էլ կարող է հանգեցնել անբացատրելի կապտուկների առաջացման:

Որոշակի դեղորայքի գործածություն

Այնպիսի դեղամիջոցների գործածությունը, ինչպիսին են ասպիրինը, հակամակարդիչներն ու հակաթրոմբային միջոցները, ազդում է արյան մակարդելիության վրա՝ բարձրացնելով կապտուկների առաջացման հավանականությունը: Բացի այդ, արյունատար անոթների պատերի թուլացման ու դրա հետևանքով կապտուկների առաջացման պատճառ կարող են դառնալ նաև այնպիսի դեղամիջոցները, ինչպիսին են պրեդնիզոնը, պրեդնիզոլոնն ու հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղահաբերը:

Արևի ազդեցությամբ պայմանավորված վնասվածքներ

Արևի ճառագայթները շատ կարևոր են մարդու համար, քանի որ դրանց ազդեցության ներքո է օրգանիզմը վիտամին D սինթեզում, որն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, սակայն արևի տակ չափազանց երկար ժամանակ անցկացնելը կարող է վտանգավոր լինել: Հատկապես վտանգավոր են արևային այրվածքները, քանի որ սա կարող է հանգեցնել մաշկի ճկունության ու ամրության կորստին, ինչն էլ կդառնա հաճախակի կապտուկների առաջացման պատճառ:

Վատ սննդակարգ

Սննդակարգը, որը չի տալիս մարդուն անհրաժեշտ սննդարար նյութերը, նպաստում է մազանոթների թուլացմանն ու դարձնում է դրանք շատ ավելի փխրուն: Մազանոթներն ավելի ամուր ու ճկուն դարձնելու լավագույն միջոցների մեկը ֆլավոնոիդներով հարուստ մթերքի գործածությունն է, իսկ այս կարևոր տարրերով հարուստ են մուգ գույնի հատապտուղները, մուգ գույնի տերևավոր բանջարեղենը, սոխն ու սխտորը: Եթե կապտուկները պայմանավորված չեն վնասվածքներով կամ ծանր հիվանդություններով, ապա բոլոր անհրաժեշտ միկրոտարրերով հարուստ սննդակարգը բավական կլինի կապտուկների առաջացումը կանխելու համար:

Պուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ
Ամենադիտված