Հարևանուհիս 3 փոս փորեց տան բակում… ես երկար գլուխ էի կոտրում, մինչև տեսա արդյունքը
LifeՀնարավոր է հեշտությամբ սեփական ձեռքով անհատական օազիս ստեղծել՝ ցանկացած չափի հողում:
EnterTrain-ը ներկայացնում է ամառանոցի մի հատվածն անճանաչելիորեն փոխելու հիանալի գաղափար: Անհրաժեշտ կլինեն հին անիվներ և մի քիչ համբերություն:
Ինչպես սեփական ձեռքով լճակ պատրաստել

1. Նախ տարբեր տրամագծերով մի քանի հին անիվ վերցրու: Այս դեպքում 3 հատ է, կարող ես ուրիշ թվով վերցնել:

2. Անհրաժեշտ տեղում փոս փորիր ամեն անիվի համար: Փոսի տրամագիծը պետք է համապատասխանի անիվի տրամագծին: Հատակին ավազի ոչ շատ բարակ շերտ ցանիր:

3. Պատրաստի փոսերի մեջ դիր անիվները: Որպեսզի ապագա լճակի մակերևույթը հարթ և համաչափ լինի, կարող ես հարթացույց օգտագործել:

4. Անիվի վերևի մասը կտրիր շրջանաձև սղոցով:

5. Կտրված անիվի ծայրերը պետք է հավասար լինեն:

6. Ապագա լճակի ներսի մասը հավասարեցրու երեսպատումով: Դրա համար կարող ես սովորական պոլիէթիլեն օգտագործել, բայց մենք խորհուրդ ենք տալիս հատուկ ջրամեկուսիչ նյութ ձեռք բերել: Նյութի ծայրերը դուրս հանիր և ամրացրու՝ մեծ քարեր դնելով:

7. Անիվի վրա դեկորատիվ քարեր դիր կամ ներկիր այլ նյութերով՝ ըստ ճաշակի: Շրջակա հողում կարելի է խոտ ցանել:

8. Հողը խնամելով և տարածքը քարերով զարդարելով՝ լճակի մեջ ջուր լցրու:

9. Փոքր անձնական օազիսը պատրաստ է:
