11 ձմեռային հնարք, որոնց չտիրապետողները ջերմության համար կրկնակի են վճարում
LifeEnterTrain-ն ներկայացնում է 11 ձմեռային հնարք, որոնց չտիրապետողները ջերմության համար կրկնակի են վճարում:
Ինչպես տնտեսել ջեռուցման վրա

1 Ջերմության մի մասը, որը տալիս են մարտկոցները, չեզոքացնում է պատերից ներթափանցող ցուրտը: Պատին մի քիչ ռադիատորի չափը գերազանցող փայլաթիթեղ կպցրու: Այս հնարքը 2-3 աստիճանով կավելացնի տարածքի տաքությունը:

2 Եթե հին փայտե պատուհանները փոխել չի ստացվում, աշխատիր առավելագույնս հերմետիկացնել դրանք: Պատուհանի փեղկերի միջև անցքերում կաուչուկ դիր, իսկ պատուհանի և շրջնակի միջև անցքը կպցրու սիլիկոնի հիմքով հերմետիկ նյութով:

3 Բայց հաճախ ժամանակակից պատուհանները ևս կարող են ցուրտը ներս թողնել: Ստուգիր՝ արդյոք ճիշտ կարգավորված է բռնակը և արդյոք ճիշտ է դրված պատուհանի սեղմման ռեժիմը: Ուշադրություն դարձրու նաև սեղմող ռետիններին. եթե փչացել են, փոխիր: Այս միջոցները կօգնեն ևս 1-2 աստիճան ջերմություն պահպանել:

4 Ահա այսպիսի կատվիկը չի թողնի, որ քամին թափանցի սենյակ: