Միգրենի բուժման արդյունավետ միջոց
LifeՄիգրենը հայտնի է մարդկությանն ավելի քան 3000 տարի:
Հին եգիպտացիների պապիրուսներում հայտնաբերվել են միգրենոզ նոպաների, ինչպես նաև այդ հիվանդության համար օգտագործվող դեղամիջոցների նմուշների նկարագրություն:
Չնայած դրան, մինչև հիմա միգրենի ախտածնության շատ կողմեր գաղտնիք են մնում:
Միգրենով տառապող հայտնի մարդկանցից են Կեսարը, Է.Կանտը, Զ.Ֆրեյդը:
Միգրենն ըստ հաճախականության լարվածության գլխացավերից հետո երկրորդն է:
Ինչպե՞ս պայքարել միգրենի դեմ

1 Վերցնել հավասարաչափ` կատվախոտի արմատ, թթվիճ, առյուծագի:
3 Ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 3 բաժակ եռջուր:
Թրմել թերմոսում ամբողջ գիշեր:
Առավոտյան քամել, ընդունել օրը 3 անգամ` 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ:

2 Ջրիկ, բայց մաքուր մեղրը մերսել գլխի մաշկին, գլուխը փաթաթել սրբիչով եւ թողնել 5-6 ժամ (մաքուր մեղրն ամբողջությամբ ներծծվում է մաշկի մեջ):
Հետո մազերը լվանալ:
Պրոցեդուրան կրկնել 10 օր անընդմեջ: