Ինչպես մի քանի րոպեում փայլեցնել գազօջախի վանդակաճաղերը
LifeԳազօջախի վանդակաճաղերը մաքրելը կեղտից և յուղի մնացորդներից՝ բավական քրտնաջան և տհաճ գործ է։ Սակայն այս խորամանկ միջոցի շնորհիվ, որն այսօր ներկայացնում է EnterTrain-ը, ձեր գազօջախը կփայլի՝ առանց հատուկ ջանքեր գործադրելու։

Մաքրելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն.
- Փակվող մեծ տոպրակներ
- Անուշադրի սպիրտ
- Փոշեցրիվ սրվակ
Անուշադրի սպիրտը լցրեք փոշեցրիվով սրվակի մեջ։ Աշխատեք լավ օդափոխվող տարածքում։ Անուշադրի սպիրտը առատորեն ցանեք ճաղերի վրա և դրեք տոպրակների մեջ։ Տոպրակները փակեք և սպասեք 10-15 րոպե։ Հետո ձեզ միայն մնում է հանել վանդակները տոպրակներից և սպունգով մաքրել։ Արդյունքը ձեզ իրոք կզարմացնի։