Ուգանդացի իմամն ամուսնությունից 2 շաբաթ անց պարզել է, որ կինն, ում հետ ինքն ամուսնացել է, իրականում տղամարդ է. ՖՈՏՈ
LifeՈւգանդայի մզկիթներից մեկում ծառայող իմամին հեռացրել են աշխատանքից, երբ պարզվել է, որ կինը, ում հետ նա ամուսնացել է, իրականում տղամարդ է:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 27-ամյա Մոհամմեդ Մութումբան պարզել է իրականությունը, երբ իր հարսնացուին ձերբակալել են հարևանից հեռուստացույց և հագուստ գողանալիս, որից հետո խուզարկել են նրան: Խուզարկությունն իրականացնող կին ոստիկանը պարզել է, որ ձերբակալվածն իրականում տղամարդ է:
Վերջինս ավելի ուշ խոստովանել է, որ կին է ձևացել, որպեսզի կարողանա ամուսնանալ իմամի հետ և թալանել նրան:
Ցնցված Մութումբան ժամանակավորապես ազատվել է պարտականություններից, քանի դեռ գործով հետաքննություն է ընթանում: Մզկիթի գլխավոր իմամը հայտարարել է, որ դա անհրաժեշտ է իրենց «հավատի ամբողջականությունը պահպանելու համար»:
Կեղծ ամուսնության զոհ դարձած իմամը պնդում է, որ ինքն ինտիմ հարաբերություններ չի ունեցել իր «կնոջ» հետ, քանի որ վերջինս ասել էր, որ իր մոտ դաշտանային ցիկլի օրեր են:
Իմամի կարծիքով՝ ինքն ամուսնացել էր Սվաբուլլահ Նաբուկերա անունով կնոջ հետ դեկտեմբերին տեղի ունեցած ավանդական իսլամական արարողությամբ: