Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Կմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Ուկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի


«Մարդ­կանց կեն­սա­մա­կար­դա­կը և եկա­մուտ­նե­րը էա­պես ավե­լի բարձր պետք է լի­նեն ի հայտ եկող գնա­ճից»

Հասարակություն

Կան երևույթներ, որոնք գնաճային որոշակի ճնշում են առաջացնելու տնտեսության մեջ։ Այս կարծիքին է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, որի հետ զրուցել ենք գնաճի ռիսկերի, արդեն իսկ գրանցված որոշակի թանկացումների, դրանց հետևանքների մասին, անդրադարձել նաև տնտեսության իրավիճակին։ 

«Թեև տարին նոր է սկսվել, բայց դեռ անցած տարվա վերջին մենք պարբերաբար խոսել ենք 2020 թվականին հնարավոր թանկացումների և տնտեսության մեջ գնաճային ճնշումների ի հայտ գալու մասին։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված՝ 2020թ. հունվարի 1-ից մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրացվել են, ինչը վերաբերում է նաև պարենային ապրանքներին ու սննդամթերքին։ 

Մոտ 700 անուն ապրանքախմբի մաքսատուրքերը բարձրացել են, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է դրանց գների բարձրացմանը։ 

Ուզենք, թե՝ ոչ, այդ հանգամանքը տնտեսության մեջ գնաճային երևույթներ է ի հայտ բերելու։ Այլ խնդիր է, որ կենտրոնական բանկն իր դրամավարկային քաղաքականությամբ փորձի գնաճը պահել թիրախավորված՝ 4 +/-1 տոկոսի շրջակայքում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը։ 

Այդուհանդերձ, Կառլեն Խաչատրյանը շեշտեց, որ տնտեսության մեջ ի հայտ եկող գնաճային ճնշումները պետք չէ շատ բացասաբար ու կրիտիկական դիտել. 

«Ինչ-որ իմաստով դա տնտեսության բնականոն գործընթացների հետևանք է։ 

Շատ ավելի կարևոր է այն, որ մարդկանց կենսամակարդակը և եկամուտները էապես ավելի բարձր լինեն ի հայտ եկող գնաճից։ 

Այս պարագայում կառավարությունը կկարողանա հասնել բարեկեցության աճի։ Պատահական չէ նաև այն, որ գնաճի կարգավորման խնդիրներով ոչ թե կառավարությունն է զբաղվում, այլ ԿԲ-ն։ Կառավարությունն իր սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ պետք է փորձի համարժեք եկամուտներ ապահովել։ 

Այսինքն, կառավարության խնդիրը ոչ թե գնաճը զսպելը կամ չեզոքացնելն է, այլ այնպիսի սոցիալ-տնտեսական քաղաքականություն իրականացնելը, որի արդյունքում գնաճի փաստացի ազդեցությունը մարդկանց կենսամակարդակի վրա կլինի չնչին կամ առհասարակ չի նկատվի»։ 

Անդրադառնալով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշներին ու մարտահրավերներին՝ տնտեսագետը նշեց. «Հիմնական խնդիրն այն է, որ, ցավոք, դեռևս հստակ ու երկարաժամկետ ծրագրեր չենք տեսնում։ Քանի դեռ այդ ռազմավարական նպատակադրումները չկան, մեր կառավարության գործունեությունը միտված է լինելու պարզապես հընթացս ի հայտ եկող խնդիրներին լուծումներ տալուն կամ իրավիճակային որոշումներ կայացնելուն։ 

Բայց սա չի կարող որևէ էական տեղաշարժ ապահովել տնտեսական գործընթացներում։ Մենք թե՛ այսօր, թե մեկ՛ տարի, թե՛ դրանից առաջ գոնե 5-10 տարվա պլանավորմամբ երկարաժամկետ ծրագրերի մշակման կարիք ենք ունեցել։ 

Փաստացի, ստացվում է այնպես, որ մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հիմքում ընդամենը քայլեր են՝ ուղղված այդ պահին որևէ իրավիճակից դուրս գալուն կամ այդ պահին համարժեք որևէ լուծում գտնելուն։ 

Իմ կարծիքով, թերևս դա է պատճառը, որ մենք մեր վերլուծություններն անում ենք առավելապես տարվա կտրվածքով՝ հիմքում դնելով պետական բյուջեի եկամուտները կամ ծախսերը։ Ի վերջո, պետական բյուջեն ընդամենը մեկ տարվա պլանավորում է ենթադրում, և այն ցուցանիշները, որոնք կան բյուջեի հիմքում, պարզապես տվյալ ընթացիկ տարվա իրողություններին են առնչվում։ 

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք ռազմավարական պլաններ չենք կարողանում մշակել և իրականացնել, ինչը հնարավոր կդարձնի տնտեսության մեջ արմատական փոփոխությունների արձանագրումը, ինչի կարիքը մենք ունենք։ Որքան էլ խոսենք այն մասին, որ այս տարի բյուջեում սոցիալական ծախսերը տասը տոկոսով ավելացել են կամ նախատեսվում է ավելացնել նաև եկամուտները, միևնույն է, այդ ամենը հիմք չի տալիս երկարաժամկետ հատվածում կանխատեսում անելու համար, քանի որ դրանք ընթացիկ խնդիրներ ու լուծումներ են։ 

Ըստ իս, մեր տնտեսության մեջ արմատական վերափոխումների համար կառավարությունը առաջին հերթին պետք է մտածի երկարաժամկետ ծրագրերի պլանավորման մասին՝ միաժամանակ դնելով հստակ թիրախներ ու նպատակներ։ Հակառակ դեպքում ունենալու ենք այն, ինչ ունենք»։ Վերադառնալով գնաճին՝ տնտեսագետը շեշտեց. 

«Համոզված եմ, որ ԿԲ-ն միանշանակ կարողանալու է իր դրամավարկային քաղաքականության միջոցով գնաճը պահել այն տիրույթում, որը թիրախավորել է։ Այսուհանդերձ, խնդիրն այդքան գնաճի կոնկրետ ցուցանիշը չէ, որ տարին, օրինակ՝ փակեցինք 3 կամ 1 տոկոսանոց գնաճով։ 

Ավելի մեծ նշանակություն ունի հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, լայն սպառման ապրանքների գների բարձրացումը, որովհետև մենք տարեվերջին կարող է ունենանք մեկ տոկոսանոց գնաճ, բայց պարենային ապրանքների մասով գնաճը, ենթադրենք, 15 տոկոս լինի։ 

Սա կարևոր է այնքանով, որ հենց այդ ապրանքներն են ազդում մարդկանց սոցիալական վիճակի վրա՝ ուղղակիորեն նվազեցնելով իրական սպառման ծավալները։ 

Ըստ իս՝ թե՛ ակցիզային հարկի բարձրացումը, որը վերաբերում է ծխախոտին, ալկոհոլային խմիչքներին, թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված մաքսատուրքերի բարձրացումն ազդեցություն են ունենալու։ 

Բացի այդ, դեռ անցած տարվա վերջից խոսվում է գազի հնարավոր թանկացման մասին։ Եթե գազի գինը բարձրանա, ապա այդ հանգամանքը կնպաստի հացամթերքի և այլ ապրանքների գների բարձրացմանը»։ Հնարավոր գնաճի համատեքստում դիտարկելով կենսաթոշակների 10 տոկոս բարձրացումը՝ տնտեսագետը նշեց. 

«Դա ողջունելի քայլ է, որովհետև գաղտնիք չէ, որ հատկապես կենսաթոշակ ստացող անձանց վիճակը բավականին ծանր է։ 

Թեպետ սա ողջունելի քայլ է, բայց, իմ խորին համոզմամբ, կենսաթոշակների մինչև 10 տոկոս բարձրացումը էական սոցիալական խնդիր չի լուծելու»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՎթարային ջրանջատումՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՆախակրթարաններում կընդգրկվեն նաև 3-6 տարեկան երեխաներըԿմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ) Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանՈւկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի Խուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԻրանը hարձակվել է Իսրայելի ավիաբազայի և Քուվեյթում ամերիկյան մոտորանավակների տեղակայման վայրի վրա․ ԻՀՊԿ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի հայտացուցակում «Ռոմայի» դեմ խաղում Արտառոց դեպք՝ հոգեկան առողջության կենտրոնում․ մանրամասներՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ Պեսկով Ապահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան (տեսանյութ)Ծեծկռտnւք՝ Երևանում, 14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա մի տղայի.Պայմանագրային զինծառայող է մաhացել․ ՔԿ Ադրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված