Այս երեխան լույս աշխարհ եկավ առանց աչքերի և մայրը հրաժարվեց նրանից, բայց Սուրբ ծնունդը նա դիմավորեց ընտանիքում
Life8 ամսական այս փոքրիկի պատմությունը հուզել է ողջ համացանցը։ Այս փոքրիկը ծնվել է առանց ակնախնձորների։

Նրա կենսաբանական մայրը իմացել էր երեխայի այդ թերության մասին դեռևս հղիության 31-րդ շաբաթում և ծննդաբերությունից հետո հրաժարվել է նրանից՝ նույնիսկ չցանկանալով նրան տեսնել, գրկել ու վերջին անգամ համբուրել։
Երեխային հանձնեցին մանկատուն։ Բայց փոքրիկին վիճակված չէր մեծանալ մանկատանը։ Ծննդյան տոներից առաջ նա ստացավ իր կյանքի առաջին ու ամենամեծ նվերը։

Սուրբ ծննդից երկու օր առաջ նրան որդեգրեցին ու նա հայտնվեց մի հրաշալի ընտանիքում։ Նա դարձավ այդ ընտանիքի սիրելին։
Բժիշկները երեխային ակնախնձորներ են պրոթեզավորել, չնայած դրան, մասնագետների խոսքերով, երեխան երբեք չի կարողանա տեսնել։

Ամենակարևորը, որ նա միայնակ չէ, և ունի աշխարհում ամենագլխավոր բանը՝ սիրող ընտանիք։
